Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը սահմանեց ռեկորդ ու դարձավ Եվրոպայի չեմպիոն
26.10.2019,
12:59
Բրավոոո, ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը սահմանեց ռեկորդ ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 89 կգ քաշային կարգում Հայաստանը նվաճել է ոսկե ու բրոնզե մեդալներ, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ (165+210) արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 357 կգ (161+196) ու զբաղեցրել երրորդ տեղը: Երկրորդ տեղը գրաված վրացի Ռեւազ Դավիթաձեի երկամարտի արդյունքն էր 363 կգ:
Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի Մ-23 ռեկորդ է սահմանել երկամարտում:–0–