Ռոնալդուն հրաժարվում է միանալ «Յուվենտուսին»

12.03.2020, 14:27
Ռոնալդուն հրաժարվում է միանալ «Յուվենտուսին»
Ռոնալդուն հրաժարվում է միանալ «Յուվենտուսին»
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել Թուրինի «Յուվենտուսի» վերջին մարզումը, հաղորդում է armsport–ը` հղում անելով «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը:

35-ամյա ֆուտբոլիստը որոշել է չվերադառնալ Իտալիա կորոնավիրուսի համաճարակի պատճառով: «Ոսկե գնդակի» հնգակի հաղթողը որոշել է մնալ Պորտուգալիայում` Մադեյրա կղզում: Կրիշտիանուն սպասում է թիմում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հանգուցալուծմանը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրինի «Յուվենտուս» ակումբի պաշտպան Դանիելե Ռուգանիի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել։ Հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների։ Ակումբը հիմա ակտիվացնում է մեկուսացման բոլոր գործընթացները, որոնք պահանջված են օրենքով։ Գրանցվում են այն մարդկանց անունները, ովքեր շփվել են Ռուգանիի հետ։–0–