Ո՞վ է եղել Մութաֆյանի մոտ` նրա կյանքի վերջին վայրկյաններին

12.11.2015, 13:35
Թատերագետ, հրապարակախոս Լևոն Մութաֆյանը նոյեմբերի 11-ի առավոտյան ժամը  11-ի կողմերը «Աստորիա» հյուրանոց է այցելել  ինչ-որ երիտասարդի հետ, հայտնում է «Փաստինֆո»-ն :  
Ո՞վ է եղել Մութաֆյանի մոտ` նրա կյանքի վերջին վայրկյաններին
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թատերագետ, հրապարակախոս Լևոն Մութաֆյանը նոյեմբերի 11-ի առավոտյան ժամը  11-ի կողմերը «Աստորիա» հյուրանոց է այցելել  ինչ-որ երիտասարդի հետ, հայտնում է «Փաստինֆո»-ն:  

«Թե որն էր հյուրանոցում այդ հանդիպման նպատակը և ինչ հարցեր են քննարկվել առայժմ հայտնի չէ, թերևս կարող է բացահայտել միայն երիտասարդը, սակայն հաջողվել է պարզել, որ հենց նա է հյուրանոցի աշխատակիցներին ահազանգել Մութաֆյանի ինքնազգացողության վատթարացման մասին և շտապել հեռանալ»-ասված է հրապարակման մեջ:

Երևանի հյուրանոցներից մեկում մահացած Լևոն Մութաֆյանը հյուրանոց է մտել ցնցուղ ընդունելու համար >>

Կայքը նշում է, որ «Աստորիա» հյուրանոցը գտնվում է Կոմայգու հարևանությամբ: Թատերագետի մահվան դեպքի առթիվ քննություն է տարվում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Մութաֆյանի դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ >>

Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ դիակի վրա, արտաքին զննությամբ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է փորձաքննություն` մահվան պատճառը պարզելու համար:-0-