Երևանի հյուրանոցներից մեկում մահացած Լևոն Մութաֆյանը հյուրանոց է մտել ցնցուղ ընդունելու համար
11.11.2015,
17:15
Այսօր Երևանի «Աստորիա» հյուրանոցում մահացած հայտնի թատերագետ Լևոն Մութաֆյանը հյուրանոց է մտել ցնցուղ ընդունելու համար:
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Երևանի «Աստորիա» հյուրանոցում մահացած հայտնի թատերագետ Լևոն Մութաֆյանը հյուրանոց է մտել ցնցուղ ընդունելու համար, armlur.am-ին հայտնել է հյուրանոցի աշխատակիցը:
Նրա խոսքերով, Մութաֆյանը մոտավորապես 11:20-ի կողմերը ներս է մտել հյուրանոց. «Նա բողոքեց, որ վատ է զգում և խնդրեց թույլ տալ ցնցուղ ընդունել: Մենք նրան մի համար տվեցինք»,-ասել է կայքի զրուցակիցը:
Հյուրանոցի աշխատակիցն ավելացրել է, որ, ինչ որ անհասկանալի ձայն է լսել, որից հետո իր գործընկերոջ հետ մոտեցել են տվյալ համարին: Դուռը բաց է եղել, լողասենյակում էլ հայտնաբերել են Մութաֆյանին: Կանայք անմիջապես զանգահարել են «Շտապ օգնություն» և փորձել առաջին բուժօգնություն ցուցաբերել, սակայն արդեն հյուրանոց ժամանած բժիշկները հայտարարել են, որ տղամարդը հանկարծամահ է եղել:
Հյուրանոցի աշխատակիցները պնդում են, որ Մութաֆյանը հյուրանոցում մենակ է եղել:
Դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ>>
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտարարել է, որ դատաբժշկի կողմից Մութաֆյանի դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Մութաֆյանը Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղարն էր:-0-