Մութաֆյանի դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ

11.11.2015, 16:20
«Դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»։
Մութաֆյանի դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», հայտնի թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան կապակցությամբ, նշված է ՀՀ քննչական կոմիտեի կայքում զետեղված հաղորդագրությունում։

Հանկարծամահ է եղել թատերագետ Լևոն Մութաֆյանը>>

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները:

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում գործող հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի»,-ասված է հաղորդագրությունում։

Հաղորդագրության համաձայն, անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ, և հյուրանոցի համարներից մեկի լոգասենյակում  հայտնաբերել Լևոն Մութաֆյանի դին։

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու համար։-0-