Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին COVID-19-ի հետ պայքարում անհրաժեշտության դեպքում

29.05.2020, 13:32
Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին  COVID-19-ի հետ պայքարում անհրաժեշտության դեպքում
Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին COVID-19-ի հետ պայքարում անհրաժեշտության դեպքում

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի հետ պայքարում, եթե նման խնդրանք լինի: Այս մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է "Грузия-Онлайн"-ը:

Загружается новость ... "Лево"

«Ինչպես գիտեք, մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ փոքրիկ անախորժություն: Մենք եղբայրական երկրներ ենք, միշտ աջակում ենք իրար, և լավ հարաբերություններ ունենք ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Եթե Հայաստանի կենտրոնը մեր հասցեին հարց բարձրացնի, որ իրենք օգնության կարիք ունեն, ապա մենք պատրաստ ենք անելու ամեն բան, ինչը մեր իրավասության շրջանակում է և կապ ունի թեստավորման կամ այլ հարցերի հետ»,- նշել է Գամկրելիձեն:

Ճեպազրույցի ժամանակ նաև հարց է հնչեցվել այն մասին, թե պատրաստ է արդյոք Վրաստանն ընդունել կորոնավիրուսով հիվանդներին:

«Ինչ վերաբերում է բուժմանը, եթե Հայաստանն այսօր այդ օգնության կարիքն ունի, ես համոզված եմ, որ Վրաստանի կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը չեն մերժի և կձեռնարկեն բոլոր ջանքերը: Առաջին հերթին, ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է բարձրացնի այդ հարցը, և այդժամ ես համոզված եմ, որ Վրաստանը կլուծի այն: Ինչպես գիտեք, վրացիներն առաջինն էին, ովքեր եկան Սպիտակ երկրաշարժի ժամանակ: Մենք միշտ պատրաստ ենք»,- պատասխանել է Գամկրելիձեն:

Սկանդալի պատմությունը

COVID-19-ի շուրջ Հայաստանի և Վրաստանի միջև սկանդալը ծավալվել է Արսեն Թորոսյանի հայտարարություններից հետո երկու երկրների վիճակագրական տվյալների միջև մեծ տարբերության պատճառով։

Թորոսյանը նշել է, որ այդ տարբերության պատճառը COVID-19-ի դեպքում կիրառվող մեթոդաբանության և մեր ու հարևան երկրում առողջապահության համակարգերի միջև տարբերությունն է: Նախարարը նշել է, որ վրացական վիճակագրությունը մի շարք հարցեր է առաջացնում:

Միաժամանակ Թորոսյանի գնահատականը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել վրացական պաշտոնատար անձանց շրջանում, ովքեր դրանում Վրաստանի իշխանությունների հասցեին քննադատություն են նկատել և հանդես եկել կոշտ հայտարարությամբ:

Թորոսյանի արտահայտություններին արձագանքել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Նրան զարմացրել է Թորոսյանի հայտարարությունները, որոնք նա որակել է «ոչ դիվանագիտական»:

Այս կապակցությամբ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է, որ նախարարն ընդամենը ընդգծել է մեթոդաբանության տարբերությունը՝ ուշադրություն դարձնելով նույնպես Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի ավելի խիստ միջոցներին, քան Հայաստանում: 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ՀՀ ԱՆ-ն դիվանագիտական ալիքներով պաշտոնական Թբիլիսիին իր ափսոսանքն է հայտնել գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքերից հետո, ով, ԶԼՄ-ների տեղեկություններով, խոսել էր Վրաստանում COVID-19-ի հետ պայքարում վատ հակահամաճարակային համակարգի և առողջության պահպանման մասին:–0–