436.87
4.38
404.47
+8
Եղանակը Երևանում
Հայ

Սկանդալ Հայաստանի և Վրաստանի միջև COVID-19–ի շուրջ. ի՞նչ է իրականում պատահել, պարզաբանում ենք իրավիճակը

10:55
24 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրերս Հանրային խորհրդի օնլայն նիստի ժամանակ մեկնաբանել է ՀՀ-ում և Վրաստանում կորոնավիրուսի վարակվածների թվերի միջև մեծ տարբերությունը:

Загружается новость ... "Лево"

Երկու երկրների վիճակագրական տվյալների միջև մեծ տարբերության պատճառը նա անվանել է COVID-19-ի դեպքում կիրառվող մեթոդաբանության և  մեր ու հարևան երկրում առողջապահության համակարգերի միջև տարբերությունը:

Միաժամանակ Թորոսյանի գնահատականը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել վրացական պաշտոնատար անձանց շրջանում, ովքեր դրանում Վրաստանի իշխանությունների հասցեին քննադատություն են նկատել և հանդես եկել կոշտ հայտարարությամբ:

«Մեր հակահամաճարակային համակարգն ավելի ուժեղ է և ես դա չեմ ասում, որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական։  Ես հուսով եմ, որ մեր հարևանները, բոլորն էլ կկարողանան իրենց համակարգերն ուժեղացնել և մենք բոլորս պաշտպանված կլինենք։ Նույնը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, Ռուսաստանի Դաշնությանը. ինչո՞վ են այս երեք երկրները կարևոր, քանի որ հոսքերի առումով մենք շատ խոցելի ենք դառնում»,- մեջբերել է Թորոսյանի խոսքերը ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն իր Facebook-յան էջում:


Միաժամանակ առողջապահության նախարարը չի բացառում այն փաստը, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումները կազմակերպված էին ավելի խիստ և գործում են մինչ օրս:
Միաժամանակ հայկական ԶԼՄ-ները մեջբերում են նախարարի մյուս արտահայտությունները: Եվ այսպես Թորոսյանը հիշեցրել է, որ Հայաստանում մահվան ելքերը ներառվում են ընդհանուր վիճակագրության մեջ՝ կորոնավիրուսի մասին տեղեկատվության թափանցիկության սկզբունքով:

Նախարարը նշել է, որ վրացական վիճակագրությունը մի շարք հարցեր է առաջացնում. արդյոք Վրաստանում թեստավորման բոլոր դեպքում են կրառվում ՊՇՌ թեստերը, թե խոսքը «արագ» թեստերի մասին է, որոնք Հայաստանում գործնականում չեն օգտագործվում ցածր ճշգրտության պատճառով: Արդյոք կորոնավիրուսի թեստ են անցնում ՍՇՎ-ի թեթև ախտանշաններով քաղաքացիները, արդյոք կորոնավիրուսի վիճակագրության մեջ են մտնում մարդիկ, ովքեր մահացել են թոքաբորբից՝ կորոնավիրուսային հիվանդության ոչ հաստատված լինելու դեպքում: 

 «Տեղեկություն մտորելու համար. երբ մենք թեստավորում ենք Վրաստանից Հայաստան եկող վարորդների, ապա հաճախ ենք ախտորոշում կորոնավիրուս: Եվ այսպես արդյոք կարելի՞ է համարել, որ Վրաստանում իսկապես մեկ օրում հաստատվում է կորոնավիրուսի 1-2 դեպք, թե՞ իրականում COVID-19-ի ոչ բոլոր դեպքերն են բացահայտվում և միացվում վիճակագրությանը»,- հարց է տալիս նախարարը: 


Վրացական կողմի արձագանքը

Թորոսյանի արտահայտություններին արձագանքել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Նրան զարմացրել է Թորոսյանի հայտարարությունները, որոնք նա որակել է «ոչ դիվանագիտական», գրում է «Грузия-онлайн» հրատարակությունը:

«Անձամբ եմ ճանաչում Արսեն Թորոսյանին: Մի փոքր զարմացնում է, եթե այդ հայտարարությունն արվել է հենց այդ ուղղությամբ: Հիշեցնեմ, որ մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, ունենք մեծ պատմություն և ես մի փոքր ճնշված էի այս տեսակի «ոչ դիվանագիտական» հայտարարությունից»,- ասել է Գամկրելիձեն: 

Նա ուշադրություն է դարձել Թորոսյանի խոսքերին այն մասին, որ Վրաստանից ժամանողներից շատերի մոտ ախտորոշվում է կորոնավիրուս: 

«Եթե իսկապես ճիշտ է, որ Վրաստանից ժամանող վարորդի կամ ուրիշ մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվում, և եթե խոսքը գնում է Վրաստանի քաղաքացիների մասին, ապա, համաձայն ԱՀԿ կոնվենցիայի, որը ստորագրել է ինչպես Վրաստանը, այնպես էլ Հայաստանը, հայկական կողմը պետք է այդ մասին հայտնի ԱՀԿ-ին»,- նշել է նա: 

Գամկրելիձեն նաև պատասխանել է Թորոսյանի հարցին՝ արդյոք հաշվի առնվել են վրացական վիճակագրության մեջ թոքաբորբից մահացության այն դեպքերը, ում մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Նա հայտարարել է, որ COVID-19-ի թեստավորումը Վրաստանում անցնում են թոքաբորբով բոլոր հիվանդները:

Ինչ վերաբերում է թեստավորման որակին, ապա NCDC-ի տնօրենը հայտնել է, որ Վրաստանում անցկացվել է 48 290 թեստավորում և դրանք բոլորը ՊՇՌ թեստեր են:

«Մենք այդ տվյալներին չենք միացնում մի քանի հազար արագ թեստերը, որոնք կիրառվում են բժշկական հաստատությունների կողմից երկրում: Այդ պատճառով ինձ զարմացրել է նման առաջարկը»,- հավելել է Գամկրելիձեն:

ՀՀ ԱՆ-ի պատասխանը

Այս կապակցությամբ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն ընդգծել է, որ Արսեն Թորոսյանն անդրադարձել է համակարգերի միջև տարբերությանը, ինչը, տեղական և վրացական ԶԼՄ-ներով կտրվել է կոնտեքստից և ամբողջական իմաստից։ 

«Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում նա մեկնաբանել է, որ նախարարն ընդամենը ընդգծել է մեթոդաբանության տարբերությունը՝ ուշադրություն դարձնելով նույնպես Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի ավելի խիստ միջոցներին, քան Հայաստանում: 

«Բացի այդ, Թորոսյանը նշել է կայուն հակահամաճարակային համակարգերի կարևորությունը Հայաստանի համար բարեկամական այնպիսի երկրների համար, ինչպիսին Վրաստանն է, Իրանը և Ռուսաստանը, քանի որ հենց նրանց հետ է համավարակի պայմաններում պահպանվում կայուն տնտեսական կապը և այդ երկրների քաղաքացիները տեղափոխվում են երկրից երկիր: Թորոսյանի հայտարարությունը այդ երեք երկրների (Առողջապահական, խմբգր.) համակարգերի վերաբերյալ որևէ գնահատական չի պարունակել»,- նշել է նա:

ՀՀ առողջապահության նախարարությունն իր ափսոսանքն է հայտնել Թբիլիսիին

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱՆ-ն դիվանագիտական ալիքներով պաշտոնական Թբիլիսիին իր ափսոսանքն է հայտնել գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքերից հետո, ով, ԶԼՄ-ների տվյալներով, հայտնել է Վրաստանում COVID-19-ի հետ պայքարում վատ հակահամաճարակային համակարգի և առողջության պահպանման մասին: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին:

Загружается новость ... "Право"

«Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից զանգահարել են Երևանում Վրաստանի դեսպանություն, և նախարարի անունից ափսոսանք հայտնել այն բանի հետ կապված, որ իր արտահայտությունները, որոնք, նրանց խոսքով, սխալ են մեկնաբանվել, վշտացրել են վրացի գործընկերներին և որ նրանք ափսոսանք են հայտնում այդ կապակցությամբ և խնդրում իրենց դիրքորոշումը փոխանցել Թբիլիսիին»,- հայնել է Զալկալիանին լրագրողներին:

Վրացական ԱԳ նախարարի խոսքով, այն բանից հետո, երբ  ԶԼՄ-ներում տարածվում է ՀՀ ԱՆ ղեկավարի հայտարությունը, դեսպանությունը միանգամից կապ է հաստատել հայկական կողմի հետ:

«Իհարկե, մեղմ ասած, այդ մեկնաբանությունը բավականին ոչ կոռեկտ էր հարևան, բարեկամական երկրի նկատմամբ, առավել ևս նման պաշտոնատար անձի կողմից, ինչպիսին առողջապահության նախարարն է»,- հավելել է Զալկալիանին:

Իսկ Թբիլիսիի վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան լրագրողներին հայտնել է, որ Վրաստանը չի թաքցնում կորոնավիրուսով վարակման դեպքերի և մահվան ելքերի թիվը:

Ներկա պահին Վրատսնում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 728, որոնցից 509-ը առողջացել են, իսկ մահացել 12 մարդ:

Հայաստանում մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, որոնցից 2936-ն` առողջացած, 77-ը` մահվան ելքով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր