Միշուստինի մամուլի քարտուղարը խոսել է նրա ինքնազգացողության մասին

11.05.2020, 20:04
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մամուլի քարտուղարը խոսել է նրա ինքնազգացողության մասին
Միշուստինի մամուլի քարտուղարը խոսել է նրա ինքնազգացողության մասին

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը շարունակում է բուժումը կորոնավիրուսից, դրական դինամիկա է գրանցվում։ Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը, հաղորդում է tvzvezda.ru-ն։

Загружается новость ... "Лево"
«Միխայիլ Վլադիմիրովիչը շարունակում է բուժումը հիվանդանոցում, բժիշկները դրական դինամիկա են գրանցել»,- նշել է Բելյակովը։

Նա նշել է, որ Միշուստինը շարունակում է աշխատանքը հեռավար տարբերակով, անցկացնում է առցանց խորհրդակցություններ և մշտական կապի մեջ է գտնվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Միշուստինի՝ կորոնավիրուսով վարակման մասին լուրը հայտնի դարձավ ապրիլի 30-ին։ Նա այդ մասին հայտնել էր Վլադիմիր Պուտնի հետ տեսազանգի ժամանակ։-0-