Միխայիլ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով (ՎԻԴԵՈ)
21:45
30 Ապրիլի 2020
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հաղորդում է ՏԱՍՍ- ը :
«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի թեստերը, որոնք ես հանձնել եմ, դրական արդյունք են տվել, - ասաց նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսազանգի ժամանակ: «Այդ պատճառով և Ռոսպոտրեբնադզորի պահանջների համապատասխան՝ ես պետք է ինքնամեկուսացվեմ, հետևեմ բժիշկների ցուցումներին»:
«Կառավարությունը կշարունակի աշխատել սովորականի պես, ես պլանավորում եմ հեռախոսով և տեսակապով կապի մեջ լինել ձեզ հետ՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, բոլոր հիմնական հարցերի շուրջ», - հավելեց նա ՝ դիմելով Ռուսաստանի նախագահին:
Միշուստինն իր հիվանդության ժամանակահատվածում որպես պաշտոնակատարի թեկնածու առաջարկել է իր առաջին տեղակալ Անդրեյ Բելոուսովին:
«Կառավարությունը կշարունակի աշխատել, սովորականի պես, ես պլանավորում եմ ակտիվ կապի մեջ լինել հեռախոսով և տեսակապով բոլոր հիմնական հարցերի շուրջ: Որպես պաշտոնակատար, ես առաջարկում եմ [առաջին փոխվարչապետի] Անդրեյ Ռեմովիչ Բելոուսովի թեկնածությունը», - ասաց Ռուսաստանի վարչապետը:
Նախագահը կառավարության ղեկավարին մաղթել է շուտափույթ ապաքինում: «Ես ցանկանւմ եմ մաղթել ձեզ ապաքինվել հնարավորինս շուտ», - ասել է Պուտինը ՝ տեսազանգի ժամանակ դիմելով վարչապետին: Ելույթը ցուցադրվել է «Россия-24» հեռուստաալիքի եթերում:
Պետության ղեկավարը նշել է, որ դա կարող է պատահել բոլորի հետ, և ինքը միշտ դա ասել է: «Դուք շատ ակտիվ անձնավորություն եք, ուզում եմ շնորհակալություն հայտնել մինչ այժմ կատարած աշխատանքի համար: Դուք և կառավարության անդամները, նախագահի աշխատակազմի գործընկերները, անշուշտ, գտնվում եք ռիսկային գոտում, քանի որ որքան էլ փորձեք սահմանափակել շփումը որոշումների մշակման և ընդունման ընթացքում միևնույն է, առանց մարդկանց հետ անմիջական շփման չեք կարող», - հավելեց Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ Վարչապետը կմնա նույն լավ աշխատանքային վիճակի մեջ և ակտիվ մասնակցություն կունենա քաղաքացիներին, ընդհանուր տնտեսությանը և տուժած ոլորտներին աջակցելու որոշումների մշակման մեջ: «Ես ուզում եմ ձեզ ասել. Առանց ձեր կարծիքի, առանց ձեր մասնակցության, այս վերջնական որոշումները չեն ընդունվի», - եզրափակեց նախագահը:-0-