Հռոմի Պապը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է անցել

03.03.2020, 14:44
Հռոմի Պապը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է անցել
Հռոմի Պապը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է անցել

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, ով վերջին օրերին վատառողջ էր, կորոնավիրուսի ստուգման թեստ է անցել: Թեստը բացասական արդյունք է ցույց տվել, հաղորդում է ՌԲԿ-ն: 

Վատիկանի մամուլի ծառայությունը դեռևս մեկնաբանություն չի տվել կատարվածի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապու վատառողջ լինելու մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին փետրվարի 27–ին։ Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին հայտարարեց, որ Պապի վատառողջ լինելու պատճառով նրանք չեն մասնակցել Սան Ջովանիի բազիլիկում նախատեսված պատարագին։ Սուրբ Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը նախընտրել է մնալ Վատիկանի տարածքում գտնվող իր կացարանում։ ԶԼՄ–ները գրում էին, որ այս միջադեպը տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Պապի և մարդկանց հանդիպման հաջորդ օրը, որի ընթացքում Պապն իր աջակցությունն է հայտնել կորոնավիրուսով վարակված մարդկանց։

Հաջորդ օրը Հռոմի Պապը չեղարկել է բոլոր պաշտոնական ընդունելությունները, սակայն անցկացնում է աշխատանքային հանդիպումներ իր կացարանում։

Հիշեցնենք, որ աշխարհում մարտի 3-ի դրությամբ արձանագրվել է CODIV-19 կորոնավիրուսով վարակման դեպքերը գերզանցել են 90,9 հազարը, մահացել է՝ 3124 մարդ: Ապաքինվել է 47,9 մարդ:

Կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը՝ 80 151, գտնվում է Չինաստանում, այնտեղ հահացել է 2944 մարդ: Իսկ ՉԺՀ-ի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել 75 երկրներում: -0-