Չինաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը 22 անգամ ավելին է, քան հիվանդացածներինը

04.03.2020, 12:43
Չինաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը 22 անգամ ավելին է, քան հիվանդացածներինը
Չինաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը 22 անգամ ավելին է, քան հիվանդացածներինը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է 2 981-ի, ապաքինվել է 49 856 մարդ և դուրս գրվել հիվանդանոցներից, հայտնում է ՏԱՍՍ- ը՝ հղում անելով Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեին:

Այսպիսով, օրվա ընթացքում ապաքինվածների թիվը 22 անգամ ավելին է, քան հիվանդացածներինը:

Անցած օրվա ընթացքում Չինաստանում գրանցվել է 38 մահվան և վարակման 119 նոր դեպք, 2 652 մարդ բուժվել և դուրս գրվել հիվանդանոցներից: հիվանդացածների ընդհանուր թիվը կազմել է 80.270 մարդ:-0-