Երաժշտություն կարանտինի ժամանակ կամ առաքումով Coldplay. ներկայացնում ենք առցանց համերգների հարթակներ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. Անդադար բացասական լուրերից ցրվելու և կյանքը մի փոքր գունեղ դարձնելու լավագույն միջոցը երաժշտությունն է, ունկնդրեք երաժշտություն #անտիկորոնավիրուս բաժնում։
Մենք, ցավոք, հիմա չենք կարող գնալ համերգ, սակայն այս հարցում օգնության է հասնում վիրտուալ իրականությունը։ Նման իրավիճակում համացանցում հասանելի են համերգների բազմաթիվ ուղիղ հեձարձակումներ, երաժիշտների ելույթներ և անգամ առցանց փառատոներ։
Հատուկ ձեզ համար ներկայացնում ենք երաժշտական event–ներ, որոնք կարելի է այցելել առանց տնից դուրս գալու։
Aleeque Sessions
The Basement–ը ներկայացնում է նոր նախագիծ` Aleeque Sessions, որի շրջանակում երկու դիջե ամեն շաբաթ նվագելու են սեթեր դատարկ ակումբում, իսկ ռեյվին կարելի է միանալ ուղիղ եթերում, որը հեռարձակվելու է Facebook–ով։
Stay. առցանց համերգների հարթակ
Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում գործարկվել է առցանց համերգների համար նախատեսված հարթակ` Stay, որտեղ արտիստը կարող է համերգ կազմակերպել, իսկ տարածմամբ և սթրիմինգով կզբաղվեն հարթակի մշակողները։ Stay–ում նախօրեին կազմակերպվել է «Хадн дадн» խմբի համերգը, իսկ մարտի 31–ին Երևանի ժամանակով ժամը 21։00–ին ելույթ կունենա Masha Hima–ն։ Համերգի տոմսերը կարելի է ձեռք բերել 200–250 ռուբլով։
Առաքումով համերգներ
«Новое радио»–ն Վկոնտակտե սոցցանցի հետ համատեղ գործարկել է երաժշտական մարաթոն` ռուս հայտնի կատարողների մասնակցությամբ։ Zivert–ի, IOWA–ի, Uma2rman–ի, Ёлка–ի, MARUV–ի և շատ այլ արտիստների ելույթներ կարելի է դիտել ռադիոյի VK–ի էջում կամ stayhome.newradio.ru կայքում։
Stay at home Fest
Stay at home Fest-ը միջազգային օնլայն փառատոն է, որի ժամանակացույցն ամեն օր թարմացվում է՝ համալրվելով ողջ աշխարհի կատարողների ելույթներով։ Փառատոնի շրջանակում տեղի ունեցող համերգներին և այլ միջոցառումներին կարելի է հետևել կայքում։
Death Cab for Cutie-ի ամենօրյա ակուստիկ համերգներ
Death Cab for Cutie ռոք խմբի մենակատար Բեն Գիբարդն ամեն օր ակուստիկ համերգ է տալիս խմբի Facebook-յան էջում կազմակերպվող ուղիղ եթերով։ Սպասվում են հանդիսատեսի պատվերով երգեր, խմբի սիրելի հիթերը և հաճելի ընտանեկան միջավայր։
Բոնուս
Խորհուրդ ենք տալիս հետևել սիրելի կատարողներին սոցցանցերում, քանի որ կարանտինի ժամանակ աստղերը հաճախ ուղիղ եթեր են դուրս գալիս ու շփվում երկրպագուների հետ, պատասխանում նրանց հարցերին, երգում։
Օրինակ, այդ տարբերակով համերգներ են կազմակերպել Coldplay խմբի մենակատար Քրիս Մարտինը և Ջոն Լեջենդը, իսկ Բաստան և Би-2-ն ամբողջական համերգ են տվել ուղիղ եթերով։-0-
