Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը, շաբաթվա լավ լուրերը

09.05.2026, 13:38
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (մայիսի 4–ից մայիսի 8) լավ լուրերի ընտրանին
Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը, շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․     Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (մայիսի 4–ից մայիսի 8) լավ լուրերի ընտրանին։

Այսպես․

Հայ ծանրորդները 2 փոքր մեդալ են նվաճել մինչև 71 կգ քաշային կարգում 2026 թ.-ի ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում։

Հենրիխ Մխիթարյանն ու «Ինտերը» ժամանակից շուտ նվաճել են Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը։

Ջերմուկում փրկել են ճանապարհին հայտնված արջի քոթոթներին, նրանց տեղափոխել են Վայր բնության հիմնադրամի ապաստարան։

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը կվերակառուցվի և կբերվի նախնական տեսքի։

Ծանրորդ Մերի Միսակյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է։

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի ներկայացուցիչ Տանյա Հովհաննիսյանը կրկնակի բրոնզե մեդալ է նվաճել Բուրգասում կայացած Թայձիցուանի աշխարհի 5-րդ առաջնությունում։

Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Աննա Ամրոյանը դարձավ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։

Հայաստանը կհյուրընկալի «Concours Mondial de Bruxelles» գինու միջազգային համտես-մրցույթը։

Ծանրորդ Էմմա Պողոսյանը՝ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։