Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
16.09.2017,
10:30
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
- Հինգշաբթի` սեպտեմբերի 14–ին, ժամը 13։00–ի սահմաններում կրակահերթեր հնչեցին Երևանի կենտրոնում` «Թուֆենկյան» հյուրանոցի մոտակայքում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արձակված կրակոցներից մահացել է 1974 թ.–ին ծնված Գագիկ Մոսինյանը, իսկ 1978 թ.–ին ծնված Վահագն Աբգարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպի վայրի զննությամբ հայտնաբերվել են «ԱԿ 74» տեսակի ինքնաձիգ, «Մակարով» տեսակի ատրճանակ և պարկուճներ։ Միաժամանակ, ՔԿ–ն ներկայացրեց միջադեպի մանրամասները` նշելով, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել։
- Էռնա Միրը (Միրզոյան) հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում։ Նշվում է, որ մրցույթում հաղթել է միանգամից երեք մասնակից, ովքեր հավաքել են 362 միավոր։ «Նոր ալիք 2017»–ի հաղթողներն են Էռնա Միրը (Հայաստան), Սարդոր Միլանոն (Ուզբեկիստան) և DOREDOS խումբը (Մոլդովա)։
- «Ժողովուրդ» օրաթերթը հաղորդել է, որ Երևանի քաղաքապետարանը մտադիր է բարձրացնելհասարակական տրանսպորտի ուղեվարձը։ Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանը հանդես եկավ պատասխան հայտարարությամբ։
- Երեքշաբթի ժամը 00:20-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասում կրակոցի հետքերով վնասված ավտոմեքենա է հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ նույն օրը ժամը 00:10-ի սահմաններում հրազենից կրակահերթ է արձակվել «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 36–ամյա Լևոն Ավետիսյանը՝ և 44–ամյա ուղևոր Կարեն Դավթյանը ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:
- Սյունիքում մեկնարկել են օդանավակայանի շենքի կառուցման աշխատանքները։–0–