Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում

14.09.2017, 10:22
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։

Загружается новость ... "Лево"

Մասնակիցները հանդես եկան հեղինակային կատարումներով։

Մրցույթում հաղթել է միանգամից երեք մասնակից, ովքեր հավաքել են 362 միավոր։ «Նոր ալիք 2017»–ի հաղթողներն են Էռնա Միրը (Հայաստան), Սարդոր Միլանոն (Ուզբեկիստան) և DOREDOS խումբը (Մոլդովա)։

Հայաստանը ներկայացնող Սյուզաննա Մելքոնյանը վաստակել է 357 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա այսօր երեկոյան։–0–