Հայաստանցի 15–ամյա թավջութակահարուհի Լիանա Ուլիխանյանը Գերմանիայում արժանացել է Kronberg Academy հեղինակավոր մրցանակին
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/․ Հայաստանցի15-ամյա թավջութակահարուհի Լիանա Ուլիխանյանը դարձել է Հեսսենյան տան մրցանակի դափնեկիրներից մեկը՝ Գերմանիայում Kronberg Academy 2026 թավջութակի վարպետության դասընթացների արդյունքներով:
Հեսսենյան տան մրցանակը, որը հիմնադրվել է 1994 թվականին՝ թավջութակի առաջին վարպետության դասընթացների անցկացման տարում, կազմում է 5 հազար եվրո: Այս տարի այն բաժանվել է երկու երաժիշտների՝ Լիանա Ուլիխանյանի և ԱՄՆ-ից 20-ամյա թավջութակահար Մայլզ Լևայնի միջև:
Թավջութակի վարպետության դասընթացները Kronberg Academy-ի գործունեության առանցքային ուղղություններից են և երիտասարդ երաժիշտներին հնարավորություն են ընձեռում աշխատելու առաջատար կատարողների ու մանկավարժների հետ:
Վարպետության դասընթացներն ավարտվել են սեպտեմբերի 30-ին՝ երկու եզրափակիչ համերգով և պարգևատրման արարողությամբ: Միջոցառմանը մասնակցել է 185 երիտասարդ երաժիշտ աշխարհի շուրջ 35 երկրից:

