Սպանություն Վաղարշապատում. երկու մարդ մահացել է

12.09.2017, 14:28
Քրեական գործ է հարուցվել Վաղարշապատի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ:
Սպանություն Վաղարշապատում. երկու մարդ մահացել է
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քրեական գործ է հարուցվել Վաղարշապատի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ:

Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, երեքշաբթի ժամը 00:20-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասում կրակոցի հետքերով վնասված ավտոմեքենա է հայտնաբերվել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Նախնական տվյալներով՝ նույն օրը ժամը 00:10-ի սահմաններում հրազենից կրակահերթ է արձակվել «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, 36–ամյա Լևոն Ավետիսյանը՝ և 44–ամյա ուղևոր Կարեն Դավթյանը ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:

Загружается новость ... "Право"

Դեպքի վայրի զննությամբ՝ ավտոմեքենայի հարակից տարածքից հայտնաբերվել են 7.62 մմ տրամաչափի պարկուճներ, իսկ ավտոմեքենայի սրահից՝ «Սայգա-ՄԿ 7.67-39մմ» գրառմամբ ինքնաձիգ ՝պահունակներով:

ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: -0-