Սյունիքում օդանավակայանի շենք է կառուցվում

13.09.2017, 13:54
Սյունիքում մեկնարկել են օդանավակայանի շենքի կառուցման աշխատանքները։
Սյունիքում օդանավակայանի շենք է կառուցվում

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սյունիքում մեկնարկել են օդանավակայանի շենքի կառուցման աշխատանքները։

««Սյունիք» օդանավակայանի վերագործարկմանն ուղղված աշխատանքների շրջանակում մեկնարկել է նաև օդանավակայանի շենքի կառուցման աշխատանքները», – Facebook–յան իր էջում նշել է Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 8–ին Սյունիքի օդանավակայանում փորձնական վայրէջք է կատարել առաջին օդանավը։–0–