410.04
4.03
388.59
+24
Եղանակը Երևանում
Հայ

Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանությունը ծրագրված է եղել նախապես. ՔԿ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

13:41
15 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը պարզել է նախօրեին Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության կասկածյալների ինքնությունը։

Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, գերատեսչության հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև հանցագործությունը կատարելու նպատակով օգտագործված ավտոմեքենայի ձեռքբերման աղբյուրը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, հայտարարվել է հետախուզում, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Վերնիսաժի մոտ հնչել են կրակոցներ, կան տուժածներ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ՀՀ ՔԿ–ն, դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ սպանությունը ծրագրված է եղել նախապես, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, որոնցից երկուսը Ալավերդի քաղաքի բնակիչներ են, մեկը՝ Երևանի։

«Այսպես, նախնական քննության տվյալներով՝ նշված երեք անձինք Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանին և նրան ուղեկցողներին սպանելու շուրջ ձեռք են բերել նախնական համաձայնություն և, տեղյակ լինելով, որ վերջիններս գտնվում են Երևան քաղաքի Հանրապետության 48 հասցեում գործող հյուրանոցային համալիրում, 2017թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 6.30-ից, վարձակալած ավտոմեքենայով զինված դարանակալել են նշված հյուրանոցի դիմացի ավտոկայանատեղիում ու սպասել», – ասվում է տարածած հաղորդագրությունում:

Загружается новость ... "Право"

Ժամը 13.25-ի սահմաններում նկատելով, որ Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցողները դուրս են գալիս հյուրանոցից՝ նշված երեք անձինք ավտոմեքենայից դուրս են եկել և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով բազմաթիվ կրակոցներ արձակել հյուրանոցի մուտքի դիմաց կանգնած Վ.Աբգարյանի, Գ.Մոսինյանի և մյուսների ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Գ.Մոսինյանը տեղում մահացել է, իսկ Վ.Աբգարյանը՝ տեղափոխվել հիվանդանոց:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը որոշում է կայացրել՝ Ա.Բլբուլյանին, Ա.Կարադավիդովին և Ռ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանելու փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։

ՔԿ մամուլի հաղորդման համաձայն, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվող անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ
23:42
27 Սեպտեմբերի 2023
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
21:11
27 Սեպտեմբերի 2023
«Ռոսիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթեր է գործարկում Սանկտ Պետերբուրգից Երևան
Ավիաընկերության չվացուցակում ավելացվել է լրացուցիչ չվերթ դեպի Երևան
19:45
27 Սեպտեմբերի 2023
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը
14:37
27 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին
Ռուբեն Վարդանյանը կինը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից
12:55
27 Սեպտեմբերի 2023
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի    
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՖՈՏՈ
12:27
26 Սեպտեմբերի 2023
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են