438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Ղարաբաղյան հակամարտություն. ի՞նչ են մեզնից ուզում պացիֆիստները

12:00
22 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ինձ դուր են գալիս պացիֆիստները, մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են խաղաղության և բարիության ուժին: Նրանք թույլ չեն տալիս մեզ` ինքնապահպանման սուր բնազդով մարդկանց, ծայրահեղության մեջ ընկնել: Այդպես պահպանվում է ողջամտության փխրուն հավասարակշռությունը մի երկրում, որտեղ յուրաքանչյուր քաղաքի և գյուղի յուրաքանչյուր բնակչի ամեն առավոտ ուղեկցում է կպչուն միտքն անցյալի, ներկայի և ապագայի պատերազմի մասին։ 

Ինձ դուր չեն գալիս մարդիկ, ովքեր աշխատավարձով պացիֆիստ են աշխատում: Նրանք գրողի ծոցն եմ ուղարկում ողջ հավասարակշռությունը , և ես նրանց հարցեր ունեմ տալու։

Հարց առաջին. ինչու՞ են պացիֆիզմը քարոզում մարդիկ, ովքեր ոչ մի պատկերացում չունեն հակամարտության մասին: Դրա պատմությունը, հոգեբանական և սոցիալ-մշակութային կարծրատիպերը, այդ ամենը խնդրի հիմքն է և առանց դրանք ուսումնասիրելու առհասարակ անհնար է տեսնել ողջ պատկերը, հետևաբար նաև նախաձեռնել առողջ հաղորդակցութուն կողմերի միջև: Դուք փորձում եք բուժել ոչ թե հիվանդությունը, այլ դրա ախտանիշները, իսկ դա անիմաստ է: Չնայած, միգուցե դուք բուժելու նպատակ էլ չունեք: Այդ դեպքում, ո՞րն է ձեր նպատակը:

Հարց երկրորդ. ինչու՞ եք մոլորեցնում մարդկանց: Օրինակ, հիմնական դրույթն այն մասին, որ ամեն ինչում մեղավոր են իշխանությունները, այլ ոչ թե հասարակությունը, մոլորություն է: Առաջին հերթին, հասարակության մակարդակով մեր նկատմամբ ատելության դրսևորումները բազմաթիվ են, սակայն դուք ջանասիրաբար դրա մասին չեք հիշատակում: Երկրորդը, ջանասիրաբար անտեսում եք նման ատելության դրսևորումների վերլուծությունը, չնայած վերլուծության համար անհրաժեշտ է հասկանալ այդ հասարակությանը, այլ ոչ թե դատել դրա մասին մարդկանց մի խմբի միջոցով, որոնց հետ առնչվում եք խաղաղապահ նախաձեռնությունների շրջանակում: Անձնական սուբյեկտիվ կարծիքը ողջ հասարակության վրա պրոեկտավորելը վատագույնն է հնարավոր գաղափարներից:

Հարց երրորդ. ինչու՞ եք փորձում հավասարեցնել մեզ և նրանց: Համենայն դեպս, իմ աչքով ընկած բոլոր զեկույցները և ելույթները բացահայտ վկայում են այն մասին, որ օտարատյացության և անհանդուրժողականության խնդիրները երկու հասարակություններում փորձում են հավասար կերպով ուսումնասիրել:

Մի կողմ թողնենք նման ուսումնասիրությունների կասկածելի մեթոդաբանությունը և ոչ գիտական բնույթը, բայց այն փաստը, որ փորձ է արվում պարտադրել «մեզ մոտ էլ է այդպես» դրույթը, առնվազն անիրազեկության արդյունք է, իսկ առավելագույնը` նպատակաուղղված մանիպուլյացիա: Չնայած, ըստ երևույթին, դա են պահանջում ժանրի կանոնները:

Հարց չորրորդ. ինչո՞ւ եք խուսափում ընդդիմախոսների հետ քննարկումներից: Սովորական բանավեճը վերաճում է հուզական հարձակումների և ընդդիմախոսների պիտակավորման: Ստացվում է միակողմանի հաղորդակցում. դուք խոսում եք ու չեք լսում: Կներեք, բայց հարցի նման մեկնաբանության հետ ես համաձայն չեմ: 

Загружается новость ... "Лево"

Հարց հինգերորդ. ինչու՞ եք սկսում մեզնից: Հեռու եմ այն մտքից, որ դուք ձեզ Աստծո ձեռքի տեղն եք դրել, ով ուղղորդում է մեզ ճշմարիտ ճանապարհով: Այդ դեպքում միգուցե ավելի արդյունավետ կլինե՞ր սկսել ծանր հիվանդից կամ գոնե սկսել բուժումը զուգահեռաբար:

Հակառակ դեպքում, ստացվում է, որ դուք ընտրել եք առավել հեշտ և հարմարավետ ուղին` նվազագույն դիմադրությամբ: Իսկ դա նշանակում է, որ երկխոսություն հաստատելու նպատակն ի սկզբանե ձախողված է։ 

Հարց վեցերորդ. ի՞նչ եք առաջարկում: Չեմ հանդիպել խաղաղություն հաստատելու ձեր նպատակներին հասնելու որևէ ողջամիտ և պրագմատիկ մարտավարության: Մշտապես տեսնում եմ հայտարարություններ այն մասին, թե ինչ է պետք անել: Սակայն, ոչ մի անգամ չեմ տեսել առաջարկներ այն մասին, թե ինչպես դա պետք է անել: Բավականին հարմար է խոսել այն մասին, որ անհրաժեշտ է խաղաղություն, սակայն խուսափել վերցնել պատասխանատվություն այդ խաղաղությանը հասնելու ցավոտ գործընթացի համար։ Եվ այդ գործընթացը բոլորովին չի ենթադրում էպատաժ: Այս գործում էպատաժն ավելի շատ խանգարում է: Ո՞րն է նման շոկային թերապիայի իմաստը: Արհեստականորեն ավելացնե՞լ լարվածություն և հետո հերոսաբար պայքարե՞լ դրա դեմ: Լավ, պարզ է:

Ինձ, որպես մասնագետի, համենայն դեպս ակնհայտ է, որ մեր երկրի սահմանային գոտու բնակիչները սելֆի չեն անում հակառակորդի կտրված գլխի հետ, ժողովրդական զանգվածային տոնախմբության չեն վերածում քնած մարդուն սպանողի արտահանձնումը, փողոցներում չեն այրում պացիֆիստ գրողների գրքերը, չեն բանտարկում իրավապաշտպաններին` մեղադրելով նրանց թշնամական ծագման մեջ, դպրոցականներին ատելության և վրեժխնդրության դասեր չեն տալիս։

Հիվանդության այս բոլոր ախտանիշներն ամենևին էլ մեզ չեն բնորոշ։ Մեզ բնորոշ է անտեղի գոռոզությունն ու արհամարհանքը։ Արդյոք դա խնդի՞ր է։ Անխոս, այո։ Սակայն պետք չէ մեզ ջանասիրաբար համոզել, որ մեր շրջանում ատելության գաղափարախոսություն է տարածվում։ Դա առնվազն անարդար է և անազնիվ։

Իսկ ի՞նչ անել։ Բարդ հարց է, սակայն եթե լիներ պարզ լուծում, այն վաղուց կգտնեին առանց մեզ։ Եթե հենց հիմա, հենց այս պահին ինչ–որ հրաշքով որոշվի, որ հակառակորդի հասարակությունը սկսում է ապաազգայնացման ցավոտ և երկար գործընթացը` գրականությունից, արվեստից, գիտությունից մաքրելով ողջ հայատյացությունը, քաղաքականությունից ու ԶԼՄ–ներից բացառելով ռազմատենչ հռետորաբանությունն ու ատելության քարոզը, մեզ հարկավոր կլինի ևս 50 տարի մինչև հասնենք այդ գաղափարախոսությամբ չթունավորված սերնդի հետ երկխոսության հնարավորությանը։ 

Սակայն հարկավոր է լինել իրատես և հասկանալ, որ դա ևս պանացեա չէ։ Խաղաղության, ժողովուրդների բարեկամության և եղբայրության կոմունիստական գաղափարախոսության նախկին փորձն ավարտվեց հայերի ջարդերով, երբ դրա համար ստեղծվեցին բարենպաստ պայմաններ։

Եվ այդ ժամանակ շատ հայերը չէին հավատում, որ նման բան հնարավոր է, քանի որ նրանց համոզել էին, որ հասարակությունները չունեն խնդիրներ միմյանց հետ, իսկ հետո հարևանները փրկում էին նրանց իրենց իսկ հայրենակիցներից։ Իսկ հիմա այդ հարևանները վախենում են պատմել, որ հայերի են փրկել։ 20–րդ դարի սկզբում, երբ հենց նույն վայրում և նույն սցենարով կրկին ջարդում էին հայերին, մեր նախնիները կրկին զարմանում էին` ինչու՞, ինչի՞ համար։ Իսկ ամեն ինչ պարզ է, քանի որ զբաղեցնում ենք այն մարդկանց համար անհրաժեշտ կենսական տարածքը, որոնց հարկավոր է հողատարածք և ջրային ռեսուրսներ, առանց մեզ։ Այն բանի համար, որ թույլ չենք տալիս միախառնվել քարտեզի վրա և իրագործել աշխարհաքաղաքական հավակնությունները։ Այն բանի համար, որ մենք կանք այստեղ։

Եվ այս պրագմատիկ նպատակները ոչ մի տեղ չեն անհետանա, քանի դեռ քարտեզի վրա կանք մենք և նրանք։ Եվ չկա ոչ մի խելամիտ պատճառ, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց նպատակներից։ Այստեղ միայն գիտակցելու և ընդունելու խնդիր չէ, պարզապես դուք կմնաք մենակ ձեր մենախոսությամբ։ Իսկ մենք հերթական անգամ կզարմանանք`ինչի՞ համար։ Սակայն այդ դեպքում դուք միայն կլռեք կամ որ ավելի վատն է` ներողություն կխնդրեք այն բանի համար, որ սխալվել եք` լինելով ռոմանտիկ։

Իսկ ժամանակն է իսկապես սովորել սեփական սխալների վրա։ Դրանք բավականին շատ էին մեր պատմության մեջ, ընդ որում ոչ այնքան հեռավոր։ Խաղաղության կարելի է հասնել միայն դառնալով ավելի լավը, ավելի ուժեղ, ավելի խելացի։ Եվ սա միակ գործուն բանաձևն է։ Իսկ ի՞նչ եք դուք ուզում մեզնից։ Եթե ցանկանում եք օգնել մեզ դառնալ ավելի լավը, ավելի ուժեղ և ավելի խելացի, ապա ազնիվ եղեք մեզ հետ։ Պետք չէ թերագնահատել մեր հասարակությունը, այն զգում է կեղծիքը, եթե ոչ միանգամից, ապա ժամանակի ընթացքում հաստատ զգում է։ Հիմա դուք չեք օգնում, հիմա դուք բթացնում եք բնազդները։

Անժելա Էլիբեգովա, քաղաքագիտության թեկնածու, ադրբեջանագետ 

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը