422.58
4.25
391.97
+19
Եղանակը Երևանում
Հայ

Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին

10:07
21 Փետրվարի 2024

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ներդրումը սեփական փողերն արդյունավետ տնօրինելու միջոց է: Ներդրողի առջև բացվում է գործիքների և մեթոդների մեծ ընտրություն, որոնք հարմար են տարբեր կարիքների համար։ Այնուամենայնիվ, շատերը դեռևս չեն համարում, որ ֆինանսական շուկան իրենց համար հասանելի տարածք է՝ մտածելով, որ այն բարդ է, ռիսկային և պահանջում է մեծ կապիտալ։ Ներդրումների աշխարհն արձագանքում է դրան՝ փոխվելով և կատարելագործվելով:

Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր մենք կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ:

Ներդրումային հարթակներ

Վերջին տարիներին շատերի մոտ առաջնահերթ է դարձել ֆինանսական գործարքներ կատարելու հեռահար ձևաչափը։ Դա վերաբերում է ամենօրյա գործարքներին, օրինակ՝ ապրանքների համար վճարելուն և բիզնես վարելուն։ Կան նաև առցանց ծառայություններ, որոնք կազմակերպում են փոխգործակցություն ներդրողների և ընկերությունների միջև, որոնք ցանկանում են գումար ներգրավել նախագծերի զարգացման համար։

Ձեռներեցները հրապարակում են առաջարկներ հատուկ հարթակի կայքում և ստանում են փոխառություն՝ վերադարձի և տոկոսներ վճարելու պայմանով։ Ներդրում կատարելու նման միջոցն ունի մի շարք առավելություններ․

–       համեմատաբար կարճ ժամկետում մեծ շահույթ ստանալու հնարավորություն

–       գործարքների առցանց կատարում, որը չի նախատեսում բանկում փասստաթղթերի ձևակերպման անհրաժեշտություն

–       կարելի է ներդնել փոքր գումար

–       տոկոսները, որոնցով ներդրողը գումար է տալիս, ավելի բարձր են, քան ավանդների և խնայողական հաշիվների տոկոսները

–       հարթակի և վարկատուի հուսալիություն․ հարթակները պետք է ստանան կարգավորչի լիցենզիան, ստուգեն ընկերություններին, որոնք հրապարակում են իրենց առաջարկները և նրանց հետ կնքեն պայմանագիր։

Ծառայությունների միջոցով ներդրում կատարելու ռիսկերը կապված են, առաջին հերթին, չերաշխավորված եկամուտի և միջոցները կորցնելու հավանականության հետ։ Բացի այդ, օրենսդրությունը չի առաջարկում վարկառուի գնահատման միասնական համակարգ, և հարթակներն իրենք են սահմանում չափորոշիչները։

Ընկերություններին ձեռնտու է ներրդրումային առաջարկներ հրապարակել ծառայության հարթակում, քանի որ դա թույլ է տալիս ներգրավել լրացուցիչ միջոցներ, ստանալ գնահատական և հաստատված շուկայական արժեք։

Фридом Брокер технологии (4).jpg

Ավտոմատացված ներդրումներ

Ներդրման ամբողջ գործընթացի վրա ազդող լուծումն արհեստական բանականության գործարկումն է։ Այստեղ կառանձնացնենք մի քանի առանցքային տեխնոլոգիաներ, որոնք իրենց դիրքն են գրավում ֆինանսական շուկայում։

Ռոբո–խորհրդատու․ այն ավտոմատացված լուծում է, որը հիմնված է ալգորիթմերի վրա։ Գրանցման ժամանակ ներդրողը լրացնում է ձևաթուղթ, որը թույլ է տալիս ծրագրային ապահովմանը որոշել ֆինանսական վիճակը, նպատակները, ռիսկի նկատմամբ հանդուրժողականությունը։ Հենվելով այս տվյալների վրա՝ արհեստական բանականությունն ընտրում է ակտիվներ և տնօրինում դրանք։

Կան բազմաթիվ հարթակներ, որոնք ունեն տարբեր գործիքներ (Ellevest, Wealthfront, Personal Capital, SoFi, Axos)։ Միաժամանակ կարելի է առանձնացնել հիմնական ուղղությունները, որոնցում աշխատում է ռոբո–խորհրդատուի մեծամասնությունը։

– Միջոցների բաշխում՝ պորտֆելը դիվերսիֆիկացնելու և ռիսկերը նվազեցնելու նպատակով

- Պորտֆելի վերաբալանսավորում․ խորհրդատուները շտկում են տարբեր տեսակի ակտիվների հարաբերակցությունը՝ կողմնորոշվելով շուկայի ցուցանիշների և ներդրողի ֆինանսական նպատակների վրա

– Ֆինանսական պլանավորում և կապիտալի բազմամակարդակ կառավարում

– Որոշ ռոբոտ–խորհրդատուներ վաճառում են ոչ եկամտաբեր ներդրումները հարկման տեսանկյունից արդյունավետ միջոցով։ Դա թույլ է տալիս փոխհատուցել ծախսերը։

– Մի քանի տեսակի հաշիվների ստեղծում, որոնք համապատասխանում են կոնկրետ նպատակների, օրինակ՝ խնայողություն կամ ներդրում կրթության մեջ։

Տեխնոլոգիաների օգտագործումը հաճախ պահանջում է ավելի քիչ ծախս, քան ֆինանսական խորհրդատուներին դիմելը։ Միաժամանակ գործարքների կատարման արագությունը շատ ավելի մեծ է։

Ալգորիթմեր

Ներդրողին հասանելի են հատուկ համակարգչային ծրագրեր, որոնք բարդ մաթեմատիկական ալգորիթմերի միջոցով վերլուծում են տվյալների հսկայական ծավալներ՝ լուրեր, հաշվետվություններ, մեդիա, և ընդունում են որոշում նմուշների և միտումների հիման վրա։ Այսպիսով, գործարքները կատարվում են միկրովայրկյաններում և չեն պահանջում մարդու մասնակցություն, ինչն օգնում է խուսափել սխալներից։

Բլոկչեյն

Այս տեխնոլոգիան նախատեսված է տվյալների պահպանման, ստուգման և ապակենտրոնացված ցանցերով փոխանցման համար։ Տեղեկատվությունը գրանցված է բլոկերի շղթայի տեսքով, որոնցից յուրաքանչյուրում գրանցված են որոշակի թվով գործարքներ։ Բլոկչեյնը թույլ է տալիս հասնել ավելի մեծ թափանցիկության, քան ավանդական բազաները։ Շուկայի ցանկացած մասնակից կարող է ինքնուրույն ուսումնասիրել ռեեստրն ու հաստատել գործարքները։ Բլոկչեյնի կողմից օգտագործվող կոդավորման և նույնականացման մեթոդների շնորհիվ այն դառնում է կայուն խարդախության տեսանկյունից։

Տեխնոլոգիան կիրառվում է կրիպտոարժույթների (Bitcoin, Ethereum, Litecoin և Ripple) և թվային ֆինանսական ակտիվների ստեղծման և պահպանման համար։ Թվային ֆինանսական ակտիվները նման են ավանդական գործիքներին՝ բաժնետոմսերին, պարտատոմսերին, մուրհակներին, բայց իրենցից ներկայացնում են տոկեններ (սերտիֆիկատներ) կամ թվային իրավունքներ։ Դա ինքնատիպ «թաղանթ է»։ Ամենահայտնի օրինակը NFT-ին է․ տոկեններ, որոնք նշում են եզակի իրերի, ինչպիսիք են արվեստի գործերի և հավաքածուների սեփականության իրավունք։ Այսպիսով, բլոկչեյնի զարգացման շնորհիվ ներդրողները հնարավորություն են ստանում միջոցներ ներդնել այլընտրանքային ակտիվներում՝ աճի ավելի մեծ ներուժով։

Ավտոմատացումը փոխում է գործարքների կատարման գործընթացը մի քանի ուղղություններով․

–       Դյուրացնում է ներդրման կատարումը և այն դարձնում ավելի հասանելի

–       Կրճատում է ծախսերը՝ թույլ տալով հրաժարվել միջնորդներից

–       Բացառում է սխալների ռիսկը, որոնք կապված են մարդկային գործոնի հետ

–       Առաջարկում է օպտիմալ լուծումներ պորտֆելի դիվերսիֆիկացման և վերաբալանսավորման ուղղությամբ

–       Թույլ է տալիս ակնթարթորեն կատարել գործարքներ

Նման տեխնոլոգիաները, չնայած իրենց բոլոր առավելություններին, դեռևս առաջատար դեր չեն զբաղեցրել ֆինանսական շուկայում։ Նախ, դրանք նաև կապված են որոշակի ռիսկերի հետ.

– Կիբերհարձակումների սպառնալիք և, որպես հետևանք, տվյալների և միջոցների կորուստ

– Նոր կարգավորող սահմանափակումների և պահանջների ներդրում

– Տեխնիկական խափանումներ, ոչ բավականաչափ հուսալի պատճենահանման և մոնիտորինգի համակարգեր

– Սահմանափակ անհատական ​​մոտեցում

– Ալգորիթմերի կողմից տվյալների սխալ մեկնաբանում

Երկրորդը, ներդրողի մեծ մասի համար ֆինանսական տեխնոլոգիաներն անսովոր են։ Մարդիկ հաճախ չեն ուզում հասկանալ, թե ինչպես են աշխատում նոր գործիքները, և ընտրում են սովորականը՝ մասնագետներին դիմելը, որն էլ անվտանգ է թվում։

Նույնիսկ հաշվի առնելով այս ամենը՝ ավտոմատացված ներդրման հեռանկարայնությունը շատ բարձր է, քանի որ ժամանակակից աշխարհում կա գործընթացների արագացման և ռեսուրսների նվազագույն օգտագործման կարիք։

Фридом Брокер технологии (1).jpg

Բջջային հավելվածների զարգացում

Բրոքերական կազմակերպությունները հաճախորդներին առաջարկում են գործարքներ կատարելու տարբեր միջոցներ։ Եթե ավելի վաղ տարածված էին տերմինալները՝ հատուկ ծրագրային ապահովում կամ առանձին կայքեր, ապա հիմա շեշտը դրվում է, ավելի շատ, բջջային հավելվածների մշակման և կատարելագործման վրա։

Հայաստանում այս միտմանը կարելի է հետևել խոշորագույն ընկերություններից մեկի՝ Freedom Broker–ի օրինակով, որը միջազգային հոլդինգի մի մասն է։ Բրոքերը տրամադրում է ինչպես վեբ–հարթակ, այնպես էլ Tradernet բջաային հավելվածը։

Դա սեփական առևտրային ինտերֆեյս է, որից օգտվում են հոլդինգի ավելի քան 400 000 հաճախորդներ ամբողջ աշխարհում։ Այն ապահովում է անխափան մուտք դեպի առևտուր գլոբալ և տեղական մակարդակներում բազմաթիվ բորսայական և արտաբորսայական առևտրային հարթակներում: Օգտագործողի համար հարմար ինտերֆեյսը, Tradernet-ին բնորոշ աշխատանքի բարձր արագությունն ու հուսալիությունը, ինչպես նաև վերլուծական տեղեկատվության լայն հասանելիությունը վերջերս հասանելի են Freedom Broker-ի հաճախորդներին հայերենով:

Շուկայի զարգացման նկատմամբ տեխնոլոգիական մոտեցումը գրավում է նոր մասնակիցների և փորձառու ներդրողներին առաջարկում է նոր լուծումներ։ Գործընթացները դառնում են ավելի թափանցիկ, իսկ ֆինանսական գործիքները՝ տարատեսակ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ կարգավորման համակարգը դեռևս շտկված չէ մինչև վերջ։ Բացի այդ, չի կարելի վստահել բոլոր ընկերություններին և հարթակներին, որոնք առաջարկում են առցանց ծառայություններ։ Պետք է վստահ լինել, որ դրանք ունեն բավականաչափ տեխնիկական հնարավորություններ և կարող են ապահովել գործարքների անվտանգություն։ Դա կարելի է անել՝ ուսումնասիրելով փորձագետների կարծիքը ֆորումներում և բիզնես հրատարակությունների կայքերում։ Կասկածից վեր է, որ թվային լուծումների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա կշարունակի աճել։ Հետևելով փոփոխություններին և գտնելով նոր ծառայություններ՝ դուք կարող եք ներդրում կատարելու գործընթացը դարձնել ավելի հարմարավետ և եկամտաբեր։

Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
21 Մարտի 2024
Ինչպես հաշվի ընտրությունը կօգնի հասնել ֆինանսական նպատակին
Եկեք տեսնենք, թե ինչ տեսակի ներդրումային հաշիվներ կան և ում են հարմար դրանք
15:24
19 Մարտի 2024
ԿԲ–ն արձագանքել է մարտի 30-ից ՀՀ բանկերի մեծ մասի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
ԿԲ–ն «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանել է հանրապետության բանկերի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
13:04
19 Մարտի 2024
ՌԲԿ–ն հայտնել է, որ Հայաստանի գրեթե բոլոր բանկերը կդադարեն սպասարկել «МИР» քարտերը․ «ԱՌԿԱ»–ն դիմել է ԿԲ մեկնաբանության համար
ՌԲԿ-ն հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից «МИР» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում
13:59
14 Մարտի 2024
Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 30%–ով․ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի տնտեսությունն անցած երեք տարում ցուցադրել է մոտ 30%–ի կումուլյատիվ աճ, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը
10:00
13 Մարտի 2024
5 ներդրումային թեզեր, որոնք վախեցնում են մեզ
Արժե՞, արդյոք, ուշադրություն դարձնել ներդրումների մասին «սարսափելի պատմություններին»։ Եկեք պարզենք՝ դիտարկելով հինգ տարածված պնդումներ
15:09
05 Մարտի 2024
Հայաստանն աջակցում է պատժամիջոցային ռեժիմներին՝ առանց դրանց միանալու․ ԿԲ
Հայաստանը չի միացել ոչ մի պատժամիջոցային ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության տնօրինության տնօրեն Գարեգին Գևորգյանը
10:11
04 Մարտի 2024
Ֆոնդային բորսա․ ով և ինչպես է այնտեղ գումար վաստակում
Բորսան առևտրային հարթակ է, որտեղ վաճառում և գնում են ֆինանսական ակտիվներ՝ արժեթղթեր, ապրանքներ, պայմանագրեր և ծառայություններ։ Մասնակիցները կատարում է գործարքներ կատարել իրենց անունից կամ որպես միջնորդներ
12:44
29 Փետրվարի 2024
Հայաստանը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա»–ի բաժնետոմսերի 20%–ը
Բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցվում է կառավարության աշխատակազմին
21:15
28 Փետրվարի 2024
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից