526.33
7.47
477.22
0
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. պատերազմի սպառնալիքին պատասխանելու ենք խաղաղությունը պարտադրելու օրակարգով (ՎԻԴԵՈ)

18:03
07 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երկրապահ» կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարում ասաց, որ պատերազմի սպառնալիքին երկիրը պատասխանելու է խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղությունը պարտադրելու օրակարգով:

«Մենք պատրաստ ենք աշխատել հանուն խաղաղության: Դրա համար մի պարզ բանաձև ենք առաջարկում, որը լիարժեքորեն ընդունելի է միջազգային հանրության համար, և այդ բանաձևը ես բարձրաձայնել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում` ասելով, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում, ցանկացած կարգավորման տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով, քանի դեռ չի հաջողվել գտնել այսպիսի լուծում, որևէ լուծման մասին խոսելն ընդհանրապես անլուրջ է թվում:

Կառավարության ղեկավարն իր խոսքում նշեց նաև, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել: Դա մի պարտականություն է ու պատասխանատվություն է, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր երեք կողմերը:

«Դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք, և հենց այս գաղափարն է, որ քննարկումների սեղանին եմ դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում»,- ընդգծեց նա:

Փաշինյանն այս համատեքստում անդրադարձավ նաև այն հայտարարությանը, թե Հայաստանը պնդում էր, որ բանակցությունների ձևաչափը պետք է փոխվի:



«Հայաստանի կառավարությունը, Հայաստանը Ղարաբաղի հարցի բանակցային ֆորմատի փոփոխության հարց երբևէ չի դրել: Հայաստանի կառավարությունը դրել է բանակցային ֆորմատի վերականգնման հարց: Այն, որ Ղարաբաղի հարցի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում, մենք երբեք՝ ոչ մի վայրկյան, կասկածի տակ չենք դրել: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն իր ձևավորման առաջին իսկ րոպեներից ենթադրել և ներառել է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով, բանակցային ողջ գործընթացի ընթացքում, Արցախը ներկա է եղել, և դա արտահայտվել է ոչ միայն մինչև 1998 թվականը, այլև 1998 թվականից հետո, որովհետև եկեք ուղիղ նայենք փաստերին և ասենք՝ 1998 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունը բանակցային սեղանի շուրջ ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ըստ էության, ներկայացրել են նաև Ղարաբաղը, և նրանք եղել են Ղարաբաղի ուղիղ ընտրված ներկայացուցիչ և այս իմաստով ունեցել են լիարժեք մանդատ:

Փաշինյանը նշում է, որ հաջորդ խնդիրը, որ առաջադրվել է Վիեննայում, վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին:

«Վիեննայում այդ հարցի հստակ պատասխանը չեմ ստացել և միայն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, մենք հստակ կհայտարարենք` որքանո՞վ են ընդունելի և որքանո՞վ են անընդունելի այդ սկզբունքները մեզ համար, և ընդհանրապես ընդունելի՞ են, թե՞ ընդունելի չեն»,- ասաց վարչապետը: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:37
11 Նոյեմբերի 2019
Լավրով. առանց ԼՂ ժողովրդի համաձայնության անհնար կլինի ձևակերպել որևէ պայմանավորվածություն
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության անհնար կլինի ձևակերպել որևէ պայմանավորվածություն։
20:20
09 Նոյեմբերի 2019
2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր. Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգը կչեղարկվի
Լավ լուր. 2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր, Արցախի ու Հայաստանի միջև ռոումինգը կչեղարկվի։
16:59
09 Նոյեմբերի 2019
ՌԴ ԱԳՆ–ն անհիմն է որակել Ադրբեջանի բողոքի նոտայի պահանջները` կապված Արցախի պատվիրակության մոսկովյան այցի հետ
ՌԴ-ն անհիմն է որակել Ադրբեջանի բողոքի նոտայի պահանջները` կապված Արցախի պատվիրակության մոսկովյան այցի հետ:
15:35
09 Նոյեմբերի 2019
Հակառակորդը շփման գոտում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ` արձակելով շուրջ 2500 կրակոց. ԱՀ ՊՆ
Հակառակորդը 7 օրում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ` արձակելով շուրջ  2500 կրակոց։
16:19
07 Նոյեմբերի 2019
Արցախում զինծառայողի մահվան փաստով ձերբակալվել է նրա ծառայակիցը
Արցախում զինծառայողի մահվան փաստով ձերբակալվել է նրա ծառայակիցը:
17:59
01 Նոյեմբերի 2019
Մնացականյանը նշել է Արցախյան հարցում տեղաշարժի անհրաժեշտ պայմանները
Մնացականյանը հայտնեց, որ բանակցություններում կա առաջընթաց:
18:03
31 Հոկտեմբերի 2019
Լավրով. Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների փոխայցելությունների շուրջ բանակցությունները շարունակվում են, «հույս կա»
Երևանի և Բաքվի բանակցությունները լրագրողների փոխադարձ ուղևորությունների հարցով ընթանում է ԵԱՀԿ քարտուղարության միջնորդությամբ
10:41
31 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանը գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ. Արցախը կպատասխանի սադրանքների դեպքում. ԱՀ ՊՆ
Արցախի ՊՆ–ից հայտնում են, որ Ադրբեջանը գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ և հակառակորդի սադրանքների շարունակման դեպքում դիմելու է իրավիճակից բխող համարժեք գործողությունների։
13:27
25 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման լուրը
Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Լայչակի՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում հյուրընկալելու հայտարարությունը:
13:47
24 Հոկտեմբերի 2019
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վայրը
Ըստ ԵԱՀԿ գործող նախագահի, նա բարձր է գնահատում նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից գործադրված ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ:
18:46
15 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը Երևանում հանդիպել է Արցախի նախագահի հետ (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետն այսօր Երևանում հանդիպել է Բակո Սահակյանի հետ։
12:07
15 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությունը
Կողմերի միջև վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը: