2020 թ.-ի Օլմպիական խաղերի կրակը, կորոնավիրուսի պատճառով, կվառվի առանց հանդիսատեսի
09.03.2020,
16:28
2020 թ.-ի Օլիմպիական խաղերի կրակը վառելու արարողությունը տեղի կունենա առանց հանդիսատեսի
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Օլիմպիական կրակը վառելու և փոխանցման արարողությունը տեղի կունենա առանց հանդիսատեսի՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեին:
Մարտի 12-ին նախատեսված արարողությանը կմասնակցի մոտ 100 մարդ: Արարողությունը փակ կլինի նաև լրագրողների համար:
«Օլիմպիական կրակին հպվելու արարողությունը կանցկացվի առանց հանդիսականների, և դրան կմասնակցեն միայն օլիմպիական կոմիտեի և Տոկիոյի խաղերի կազմկոմիտեի կողմից հավատարմագրված 100 մարդ», - ասվում է հայտարարության մեջ: - Մենք կոչ ենք անում այն քաղաքների քաղաքապետերին, որոնցով պետք է անցնի օլիմպիական կրակը, հետևել Առողջապահություն նախարարության և Հանրային առողջապահության ազգային կազմակերպություն ցուցումներին»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ միջոցառումը տեղի է ունենալու ըստ պլանի, բայց ձեռնարկվելու են անվտանգության միջոցառումներ, ներառյալ `VIP հյուրերի համար ընդունելությունները չեղարկելը, հավատարմագրերի քանակը նվազեցնելը և առանց հանդիսատեսի փորձեր անցկացնելը:
2020 թվականի Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը՝ Տոկիոյում:-0-