Մխիթարյանը և նրա թիմակիցները հրաժարվել են 4 ամսվա աշխատավարձից

19.04.2020, 18:11
Մխիթարյանը և նրա թիմակիցները հրաժարվել են 4 ամսվա աշխատավարձից
Մխիթարյանը և նրա թիմակիցները հրաժարվել են 4 ամսվա աշխատավարձից

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ «Ռոմա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան և նրա թիմը կամավոր կերպով հրաժարվել են այս մրցաշրջանում իրենց չորս ամսվա աշխատավարձից, որպեսզի օգնեն ակումբին դուրս գալ կորոնավիրուսի բռնկման պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամից: Այս մասին ասվում է ակումբի պաշտոնական կայքում։

Загружается новость ... "Право"

«Մենք միշտ խոսում ենք «Ռոմայի» միասնականության մասին, և մինչև սեզոնի ավարտը հրաժարվելով իրենց աշխատավարձերից` ֆուտբոլիստները, մարզիչը և նրա աշխատակազմը ապացուցել են, որ իսկապես միասին ենք այս հարցում»,- ասել է ակումբի տնօրեն Գուիդո Ֆիենգան։

Հիշեցնենք, որ «Ռոմայում» վարձակալության հիմունքով հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։-0-