Հենրիխ Մխիթարյանը աղոթում է կորոնավիրուսով հիվանդների և բժիշկների համար (ՎԻԴԵՈ)

27.03.2020, 10:38
Հենրիխ Մխիթարյանը աղոթում է կորոնավիրուսով հիվանդների և բժիշկների համար. ՎԻԴԵՈ
Հենրիխ Մխիթարյանը աղոթում է կորոնավիրուսով հիվանդների և բժիշկների համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախօրեին իր Instagram-յան էջում տեսաուղերձով դիմել է իր հերևորդներին:

«Հուսով եմ, որ բոլորդ ապահով եք, առողջ և տանը: Աղոթքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր տառապում են այս ծանր ժամանակներում: Աջակցությունս եմ հայտնում նաև բժկական անձնակազմին, ովքեր թեժ պայքար են մղում մարդկային կյանքերը փրկելու համար և նրանց, ովքեր մատակարարում են բնակչությանը»,- տեսանյութին կից գրել է Մխիթարյանը:

Տեսաուղերձում ֆուտբոլիստը նշել է, որ տանն է, իր ընտանիքի հետ, զբաղվում է անհատական մարզումներով և ֆիլմեր դիտում: -0-