Եվրո-2020-ը, հնարավոր է, չեղարկվի կորոնավիրուսի պատճառով
26.02.2020,
10:15
ՈւԵՖԱ-ն չի բացառում կորոնավիրուսի պատճառով Եվրո-2020-ի չեղարկումը
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի, /Նովոստի-Արմենիա/․ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) կարող է չեղարկել կազմակերպության հովանու ներքո գտնվող բոլոր մրցաշարերը, եթե կորոնավիրուսը տարածվի Եվրոպայում, հայտնում է gazeta.ru-ն։
Վտանգի տակ է Եվրո-2020-ը։ Ներկայումս Իտալիայում գրանցվել է 200-ից ավելի վարակման դեպք։ Ապենիններում նշվում է հիվանդությունից մահվան 7 դեպքերի մասին։
«Մենք սպասում ենք իրավիճակի զարգացմանը։ Ֆուտբոլը պետք է հարմարվի նման հանգամանքներին։ Մենք փորձում ենք չդադարեցնել մրցումները։ Եթե իրավիճակը վատանա, ապա մենք ընտրության հնարավորություն չենք ունենա»,- Rai Radio 1 Sport-ին տված հարցազրույցում ասել է ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Ուվան։
Եվրո-2020-ը պետք է անցկացվի 12 երկրներում, իսկ առաջին խաղը նախատեսված է Հռոմում։-0-