Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ապաքինվել է կորոնավիրուսից

11.04.2020, 20:52
Բռնցքամարտիկը պատմում է կորոնավիրուսից ապաքինման և հիվանդության ընթացքի մասին

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ապաքինվել է կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի բազմակի չեմպիոն, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, ով վարակվել էր կորոնավիրուսով, հայտնել է իր ապաքինման և հիվանդության ընթացքի մասին:

Загружается новость ... "Лево"

«Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝ կասկածելով,որ վարակված եմ covid_19-ով։ Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ.ցավոք, պատասխանը դրական էր։ Տասնչորս օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։Հուրախություն բոլորիս՝պատասխանը բացասական էր»,- նշել է բռնցքամարտիկը Facebook-ում կատարած հրապարակման մեջ:

Նա նշել է, որ այդ օրերի ընթացքում իր օրգանիզմը պայքարեց և հաղթեց հիվանդությանը։

«Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց,ովքեր անհանգստացել են ինձ համար և հոգեբանական աջակցություն են ցույց տվել։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանին և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի տնօրեն՝ Վարդան Ուռուտյանին ,ինչպես նաև բուժքույրերի անձնակազմին ՝ ջերմության,հոգատարության և իրենց գործին հավատարիմ լինելու համար»,- նշել է նա:
 Ապրիլի 11–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 977 դեպք, բուժվել է 173 մարդ, 13 մարդ, ցավոք, մահացել է։–0–