Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչպես է ապրել Իտալիայում խիստ կարանտինի պայմաններում

08.05.2020, 22:36
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչպես է ապրել Իտալիայում խիստ կարանտինի պայմաններում
Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչպես է ապրել Իտալիայում խիստ կարանտինի պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչպես է նա և իր ընտանիքն ապրել կորոնավիրուսի պատճառով Իտալիայում հայտարարված խիստ կարանտինի պայմաններում։

Загружается новость ... "Лево"

«Այդ ամենը տևեց մոտ երկու ամիս։ Բավականին դժվար էր բոլորի համար, բարդ փորձություն էր, չէր թույլատրվում դուրս գալ տնից», – նշել է ֆուտբոլիստը` պատասխանելով գյուղական համայնքներում բնակվող երեխաների հարցերին INSTALIVE ծրագրի շրջանակում, որը հեռարձակվում էր «Հայաստանի մանուկների» հիմնադրամի (COAF) Instagram–ի էջում։

Մխիթարյանը նշել է, որ միակ ելքն էր պահպանել լավ տրամադրություն, համակերպվել, հանգիստ սպասել, երբ ամեն ինչ կկարգավորվի։

Նրա խոսքով, արդեն մի քանի օր է, ինչ վերսկսվել են մարզումները նրա ակումբում։–0–