554.61
6.7
476.47
+17
Եղանակը Երևանում
Հայ

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է միայն լավ լուրերի ժապավեն

19:00
15 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է ժապավեն, որտեղ հրապարակվելու են բացառապես պոզիտիվ նորություններ։

Այսպիսով, newsarmenia.am կայք այցելելիս ցանկացած օգտատեր հնարավորություն է ստանում սեղմել լավ լուրերի կոճակն ու տեսնել օրվա միայն դրական պատկերը։

«Վերջին շրջանում Հայաստանի տեղեկատվական դաշտը գերհագեցած է բացասական և ագրեսիվ տեղեկատվությամբ։ Մեր ընթերցողները սոցցանցերում պարբերաբար բողոքում էին, որ հոգնել են ընթերցել միայն բացասականը և ցանկանում են տեսնել բացառապես լավ նորություններ», – ասել է «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։

Նրա խոսքով, գործակալությունը շուրջ մեկ տարի փորձում էր հովանավոր գտնել այս նախագծի համար, որպեսզի հրապարակի ավելի շատ բարի լուրեր, մասնավորապես, բարեգործության, կրթության, բացահայտումների, սթարթափերի մասին։

«Սակայն, ցավոք, պարզվեց, որ հայկական բիզնեսը դեռևս դրան պատրաստ չէ, և գործակալությունը գործարկեց նախագիծը սեփական ուժերով», – նշել է նա։

«Մենք հասկանում ենք, որ բացասական նորությունները հավաքում են ավելի շատ դիտումներ և ավելի լավ են դրամայնացվում, քան դրական ժապավենը։ Այդ պատճառով խնդրում ենք մեր ընթերցողներին աջակցել այս նախաձեռնությանը», – հայտարարել է Դավիթյանը։

«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն աշխատում է Հայաստանի լրատվական տարածքում 2005 թ.–ից և ներառված է մեդիաշուկայի առաջատարների թվում։ Գործակալությունն ամենամեջբերվող ռեսուրսներից է հայկական ԶԼՄ–ների շրջանում, այսօր ունի 147 հազար բաժանորդ Facebook–ում, ինչն ապահովում է օրական ավելի քան 250 հազար դիտում։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:06
21 Հոկտեմբերի 2021
Որո՞նք են կորոնավիրուսի «դելտա» շտամի ախտանշանները. պարզաբանում են հայաստանցի բժիշկները (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի բժիշկները պարզաբանում են, թե որոնք են կորոնավիրուսի «դելտա» շտամի ախտանշանները.ՎԻԴԵՈ
11:57
20 Հոկտեմբերի 2021
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
11:25
20 Հոկտեմբերի 2021
Մրգային դրախտ առողջության համար. 5 լավագույն միրգը շաքարի նվազագույն պարունակությամբ
Մրգային դրախտ առողջության համար. 5 լավագույն միրգը՝ շաքարի նվազագույն պարունակությամբ
23:37
19 Հոկտեմբերի 2021
«Ողջույն աշխարհ». ծնվել է Լիլիթ Հովհաննիսյանի և Վահրամ Պետրոսյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
«Ողջույն աշխարհ». ծնվել է Լիլիթ Հովհաննիսյանի և Վահրամ Պետրոսյանի առաջնեկը.ՖՈՏՈ
14:38
19 Հոկտեմբերի 2021
Հղիներին արժե՞ պատվաստել, թե ոչ. պարզաբանում են փորձագետները
Հղիներին արժե՞ պատվաստել, թե ոչ. պարզաբանում են փորձագետները
23:08
16 Հոկտեմբերի 2021
Մահացել է Վանո Սիրադեղյանը
Կյանքից հեռացել է Վանո Սիրադեղյանը
15:55
13 Հոկտեմբերի 2021
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպե՞ս պահպանել առողջությունն աշնանը
Աշունը տարվա այն եղանակն է, երբ պետք է առանձնապես ուշադիր լինել առողջության նկատմամբ
16:03
06 Հոկտեմբերի 2021
7 օրում ազատվեք 7 կգ ավելորդ քաշից. արդյունավետ դիետա
Այս անհավանական դիետայի շնորհիվ հնարավոր է 7 օրում ազատվել 7 կգ ավելորդ քաշից
11:57
05 Հոկտեմբերի 2021
Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում. հայտնի են երեխայի սեռն ու անունը (ՖՈՏՈ)
Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում. հայտնի են երեխայի սեռն ու անունը.ՖՈՏՈ
11:42
05 Հոկտեմբերի 2021
Facebook–ի ինժեներները «բոլգարկայով» ճանապարհ են հարթել դեպի սերվերներ.NYT
Facebook–ի ինժեներները «բոլգարկայով» ճանապարհ են հարթել դեպի սերվերներ.NYT
10:46
05 Հոկտեմբերի 2021
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
00:50
05 Հոկտեմբերի 2021
Դարքնեթում վաճառվում են Facebook–ի 1,5մլրդ օգտատերերի տվյալները.Mash
Սոցցանցերում հայտնում են, որ դարքնեթում վաճառվում են Facebook–ի 1,5մլրդ օգտատերերի տվյալները