431.95
7.72
408.39
+22
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում

15:06
22 Մարտի 2022

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Սովի զգացումը բազում գործընթացների արդյունք է: Հիմնականում այն կախված է ուղեղից և նրա վիճակից: Օրգանիզմի բնազդները, նյարդային և արյունատար համակարգերը, պատասխան ազդակները կարող են շատ բազմազան լինել:

Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում, գրում է steaklovers.menu-ն։

1. Սպիտակ հաց

Սպիտակ հացը թխվում է հասկերից, որոնք մշակման ժամանակ զրկում են իրենց արտաքին պատյանից: Դրանցից պատրաստված հացը չի փակում բջջանյութի ձեր պահանջարկը և զգալիորեն բարձրացնում է ինսուլինի մակարդակը: Այս տեսակի հացը հարյուրտոկոսանոց խաբկանք է. ուղեղը շփոթվում է: Աշխարհի բոլոր դիետոլոգները համոզված են, որ սպիտակ հացը գիրացման հիմնական պատճառներից մեկն է:

2. Հյութ

Հյութով նույնպես շատ դժվար է հագենալ: Պտղամսից զրկված, քամված հեղուկը պարունակում է իր մեջ միայն շաքարի լուծույթ: Եվ սա էլ այն դեպքում, երբ հյութը թարմ քամված է: Խանութի հյութերը ոչ մի ընդհանուր բան չունեն բնական հյութերի հետ և իրենցից ներկայացնում են կոլայից փոքր-ինչ օգտակար հեղուկ:

3. Աղի նախուտեստ

Չորահացիկներ, չիփսեր և նմանատիպ այլ ուտելիքներն իրենցից ներկայացնում են համային հնարքների հավաքածու: Նրանք համեղ են թվում, սակայն չեն հագեցնում: Այստեղից էլ առաջանում է դրանք նորից գնելու և ուտելու ցանկությունը:

4. Արագ սնունդ / fast food

Արադ սննդի համակարգն իրենից ներկայացնում է քիմիական նախագծման գրասենյակ: Այն ստեղծում է ուտելիքի մի բանաձև, որն իրեն է կապում ձեր օրգանիզմի նեյրոտեղափոխիչները և հպատակեցնում իր կամքին ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են հաճույքի զգացողության համար: Այս տեսակի սնունդը լի է շաքարով, ճարպերով և արդյունքում կառաջացնի ձեզ մոտ նոր բաժին ուտելու ցանկություն:

5. Ալկոհոլ

Սպիրտն ամենուր գործում է նույն կերպ՝ լուծում է քիմիական միացությունները: Նույնն էլ նա անում է օրգանիզմի հետ՝ լիովին քայքայելով ստամոքսի ֆերմենտային կազմը: Սովի զգացման մասին արձագանքող համակարգը լիովին խախտվում է, և դուք կարող եք անհավանական շատ ուտել:

6. Պաստա

Սպիտակ ալյուրից պատրաստված պաստան ըստ էության նույնն է, ինչ սպիտակ հացը: Պաստան մաքրած ցորենի հավաքածու է, որն անհրաժեշտ սննդային արժեք չունի:

7. Նատրիումի գլուտամատ

Գլուտամատը առողջ սննդի գլխավոր թշնամիներից է: Այն ստեղծվել է Չինաստանում՝ որպես առանց բացառության բոլոր ուտելիքների համար հավելում, այն ոչ այլինչ է, քան համն ուժեղացնող նյութ: Այն ազդակ է ուղարկում մեր նեյրոմեդիատորներին և խաբկանք է, որը թույլ է տալիս թաքցնել սննդի մեջ մեծ քանակությամբ շաքարը և ճարպը, այդպիսով՝ ստեղծելով իրական կախվածություն:

8. Սուշի

Հնարավոր է, որ բրինձը և ձուկը, առանձին վերցրած, բավական դիետիկ մթերքներ են: Սակայն միասին դա մի ուտեստ է, որը դժվար թե հագեցնի: Միևնույն ժամանակ, սուշիի մեկ ստանդարտ բաժինն իր կալորիականությամբ կարող է համեմատվել մեծ բուրգերի հետ:

9. Մանկական սնունդ

Հիմնականում մանկական շիլան իրենից ներկայացնում է մեծ քանակությամբ շաքարով սպիտակ ալյուր: Այսպիսի ուտելիքը ձեր երեխայի համար առաջին քայլը կդառնա դեպի շաքարախտ և կարող է մանկուց խախտել նրա ֆերմենտային ֆոնը: Մեզ գայթակղող հնարքը հացազգիների առկայությունն է, որոնք իսկապես լավ ընտրություն են համարվում նախաճաշի համար: Սակայն դրա հետ միասին այդ սնունդը լի է շաքարով, որը երեխաների մոտ կախվածություն է առաջացնում:

10. Արհեստական քաղցրացուցիչներ

Կարևոր չէ, թե որ սննդի մեջ են դրանք՝ սուրճի, կոլայի, թե թեյի, արհեստական քաղցրացուցիչները գրգգռում են ուղեղի նույն բջիջները, ինչ և շաքարը: Արդյունքում, դուք հաճույք եք ստանում ինսուլինի տեսքով և ուղեղի քիմիական կախվածության զարգացում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:17
27 Հունիսի 2022
Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
17:37
22 Հունիսի 2022
Ծիրանի յուղի օգտակար հատկությունները
Ծիրանը, բացի անուշահամ միրգ լինելուց, օժտված է նաև մի շարք օգտակար և առողջարար հատկություններով
11:26
20 Հունիսի 2022
Վաղը ամառային արևադարձի օրն է
Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը
13:15
17 Հունիսի 2022
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում (ՖՈՏՈ)
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում. ՖՈՏՈ
15:22
16 Հունիսի 2022
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
15:07
15 Հունիսի 2022
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
13:14
15 Հունիսի 2022
Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
19:37
14 Հունիսի 2022
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել (ՎԻԴԵՈ)
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել. ՎԻԴԵՈ
15:50
14 Հունիսի 2022
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել (ՎԻԴԵՈ)
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել. ՎԻԴԵՈ
12:25
13 Հունիսի 2022
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
11:55
13 Հունիսի 2022
Պարզ միջոց տան պայմաններում մաշկի գույնը լավացնելու համար
Պարզ միջոց տան պայմաններում մաշկի գույնը լավացնելու համար
11:37
13 Հունիսի 2022
Արտառոց դեպք կենդանաբանական այգում. կապիկը կառչել է այցելուին և չի ցանկացել բաց թողնել (ՎԻԴԵՈ)
Արտառոց դեպք կենդանաբանական այգում. կապիկը կառչել է այցելուին և չի ցանկացել բաց թողնել. ՎԻԴԵՈ