Բնական միջոցներ մաշկի պիգմենտային կետերի դեմ
08.06.2022,
17:37
Մաշկի մուգ կետերի դեմ կարելի է պայքարել թանկարժեք կոսմետիկ պրոդուկտների օգնությամբ, սակայն դա միշտ չէ, որ արդարացված է։ Սկզբում կարելի է փորձել բնական միջոցներ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մաշկի մուգ կետերի դեմ կարելի է պայքարել թանկարժեք կոսմետիկ պրոդուկտների օգնությամբ, սակայն դա միշտ չէ, որ արդարացված է։ Սկզբում կարելի է փորձել բնական միջոցներ, գրում է medikforum.ru–ն։
Մեղր

Մեղրը կարելի է խառնել կիտրոնի կամ ձիթապտղի հյութի հետ։ Այդ զանգվածը պետք է քսել դեմքին։ Այն կօգնի մաքրել մաշկի «մահացած» բջիջներն ու պիգմենտային հետքերը։
Կիտրոնի հյութ

Կիտրոնի հյութը բնական սպիտակեցնող միջոց է, որը հարուստ է C վիտամինով։ Այն պարզապես հրաշալի միջոց է մաշկի բոլոր տեսակի մուգ հետքերից ազատվելու համար։
Յոգուրտ

Յոգուրտը հարուստ է կաթնաթթվով, որը բնականորեն սպիտակեցնում է մաշկը։ Կարելի է դեմքի դիմակ պատրաստել յոգուրտից, վարսակից և կիտրոնից մուգ լաքաների դեմ պայքարում առավելագույն արդյունքի հասնելու համար։
Ալոէ վերա

Ալոէ վերան մուգ հետքերից ազատվելու ևս մեկ բնական միջոց է։ Պետք է թարմ Ալոէ վերան քսել մուգ շրջանակների վրա և թողնել որոշ ժամանակ, այնուհետև լվանալ գոլ ջրով։
Ավոկադոյի խյուս

Ավոկադոն պարունակում է օլեինային թթու և C վիտամին, որոնք արդյունավետ միջոցներ են մաշկի պիգմենտավորման դեմ պայքարում։–0–