Հայաստանում պտտահողմ է նկատվել

09.09.2018, 19:01
Զարմանալի երևույթ է նկատվել այսօր Գեղարքունիքի մարզում:
Հայաստանում պտտահողմ է նկատվել

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Զարմանալի երևույթ է նկատվել այսօր Գեղարքունիքի մարզում, Facebook-ի իր էջում գրել է «Հայպետհիդրոմետ» օդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը:

«Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում այսօր առավոտյան նկատվել է բավականին ցայտուն արտահայտված պտտահողմ(տորնադո)», - գրել է նա:-0-