ՀՀ նախագահի լուսանկարիչը հայտնի է դարձել Ղազախստանում հաջող կադրի շնորհիվ
13.10.2017,
18:09
Հակոբյանի արած լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը ցանկանում է իր արած լուսանկարը նվիրել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։
Հակոբյանի արած լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում։
Ինչպես հաղորդում է inform.kz–ն, Հակոբյանը պատմել է Նուրսուլթան Նազարբաևի հաջող լուսանկարի մասին։
«Մենք սպասում ենք պետությունների առաջնորդներին, երբ նրանք պետք է մտնեին սրահ` հանդիպման։ Ինձ համար հարմար լուսավորություն ընտրեցի, քանի որ այդ ժամանակ այնտեղով այլ աշխատակիցներ էլ էին անցնում», – նշել է Հակոբյանը։
Դավիթ Հակոբյանն արդեն 7 տարի է ՀՀ նախագահ անձնական լուսանկարիչն է։ Նա ներկա է եղել նախագահի բոլոր հանդիպումներին, Ղազախստանի նախագահի հետ համատեղ միջոցառումներին։ Այդ պատճառով նրա արխիվում կան Նուրսուլթան Նազարբաևի բազմաթիվ լուսանկարներ։
«Ես պատկերացնում էի, թե կոնկրետ ինչ կադր եմ ցանկանում ստանալ, սակայն չէի ենթադրում, որ այսպես կստացվի։ Անկեղծ ասած, ինձ շատ է դուր գալիս այս լուսանկարը», – նշել է Հակոբյանը։
Նա խոստովանել է, որ չի պատկերացրել, որ այս լուսանկարը կարժանանա այսքան մեծ արձագանքի։
«Այսօր առավոտյան արթնացել եմ և արդեն հայտնի մարդ եմ Ղազախստանում։ Հիմա Facebook–ումս ղազախ ընկերներս ավելի շատ են, քան հայերը», – նշել է նա։–0–