Ղարաբաղի շուրջ 90 ընտանիք նվերներ ստացավ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանից
Ղարաբաղի 88 երիտասարդ ընտանիքներ նվերներ ստացան ռուսաստանաբնակ ձեռներեց Ռուբեն Վարդանյանի անունից, ով «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների ռուսական խմբի և «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից:
Վարդանյանը հովանավորել է 2008 թ.-ի հոկտեմբերին ԼՂՀ-ում տեղի ունեցած աննախադեպ Մեծ հարսանիքը՝ շուրջ 700 զույգի մասնակցությամբ: Նա նաև 250 նորապսակ զույգերի կնքահայրն է և առաջին երեխայի ծնվելու ժամանակ այդ ընտանիքներին տրամադրում է երկու հազարական դոլար, երկրորդ երեխայի ժամանակ՝ երեք հազարական դոլար, երրորդ երեխայի ժամանակ՝ հինգ հազարական դոլար:
Ըստ տեղեկատվության՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն տոնական միջոցառում է կազմակերպել Մեծ հարսանիքի ժամանակ պսակադրված ընտանիքների համար, որոնք 2011 թ.-ին ծնող են դարձել:
Գումարը կարող է օգտագործվել նաև որպես «Ամերիաբանկում» ներդրված ժամկետային ավանդ: Սա Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացված երրորդ նմանատիպ ակցիան է: Ղարաբաղի երիտասարդ ընտանիքների աջակցության ծրագիրը կշարունակվի:-0-