Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ

03.10.2011, 12:02
Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ
Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը նախորդ շաբաթվա ընթացքում Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնին:

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ ադրբեջանական բանակի առաջապահ
ստորաբաժանումները «АК», «СВД», «Սև նետ», «Իստիգլալ», «ПК», «ДШК»
զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 900 կրակոց:

«Բացի առաջնագծում տեղ գտած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, հակառակորդի օդային տարածքում նաև արձանագրվել են մարտական օդուժի ուսումնավարժական թռիչքներ», - նշվում է տեղեկատվության մեջ:

ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից նշում են, որ չնայած ադրբեջանական կողմի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն մարտական հերթապահություն իրականացրել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում:-0-