Ղարաբաղի խորհրդարանի երկրորդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին

14.09.2010, 19:45
Ղարաբաղի խորհրդարանի երկրորդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին

Ղարաբաղի Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի առաջին լիագումար նիստի 2010թ.-ի սեպտեմբերի 15-ին նախատեսված նիստի օրակարգի ձևավորման հարցն է քննարկվել երեքշաբթի Ստեփանակերտում ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի մոտ կայացած գործնական խորհրդակցության ժամանակ։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունից, խորհրդակցության ժամանակ լսվեցին մշտական հանձնաժողովների նախագահների հաղորդումները շրջանառության մեջ գտնվող օրինագծերի թեմատիկ ընդգրկումների և պատրաստության վիճակի  վերաբերյալ։ 

Մտքերի փոխանակության արդյունքում ճշտվեց լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվեցին առաջիկա անելիքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Քննարկմանը մասնակցել են մշտական հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուները։ -0-