27 հազար 296 Ղարաբաղից տեղահանված անձանց ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն․ ՆԳՆ

09.06.2026, 11:25
27 հազար 296 Ղարաբաղից տեղահանված անձանց ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն
27 հազար 296 Ղարաբաղից տեղահանված անձանց ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ 27 հազար 296 Ղարաբաղից տեղահանված անձանց ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

ՆԳ փոխնախարարը նշեց, որ ընդհանուր թվով քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել 39 հազար 650 մարդ։

«Մերժման դեպքեր չեն եղել», - ասաց Մկրտչյանը «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ։

Նրա խոսքով՝ քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի նոր թվային համակարգի գործարկման պահից այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ։

«Մասնավորապես, այս տարվա հունիս ամսվա սկզբի դրությամբ թիվը կազմել է 11 հազար 146: Ղարաբաղից տեղահանված անչափահաս անձանց թիվը կազմել է 28 հազար, որից շուրջ 12 հազար անչափահասի տրվել է ՀՀ քաղաքացիություն»,- նշեց Մկրտչյանը: