ԼՂՀ նախագահը հանդիպել է սփյուռքահայ երիտասարդության ներկայացուցիչների հետ

30.07.2010, 13:32
ԼՂՀ նախագահը հանդիպել է սփյուռքահայ երիտասարդության ներկայացուցիչների հետ

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի հանդիպել է սփյուռքահայ երիտասարդության ներկայացուցիչներին, ովքեր մասնակցում էին «Ասպետ» ռազմամարզական ճամբարին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

«Պետության ղեկավարը կարևորել է սփյուռքահայ երիտասարդության մասնակցությունը հայրենիքում կազմակերպվող նմանատիպ նախաձեռնություններին՝ անվանելով դա հայրենասիրական դաստիարակության և Հայրենիքի ու Սփյուռքի միջև կապերի ամրապնդման առանցքային բաղկացուցիչներից մեկը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հանդիպմանը ներկա է եղել Արցախի կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը։ -0-