Ղարաբաղի վարչապետը հանդիպել է հանրապետության գործարարների հետ

06.03.2008, 18:11
Ղարաբաղի վարչապետը հանդիպել է հանրապետության գործարարների հետ

Լեռնային Ղարաբաղի հանրապետւթյան վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին  կառավարությունում հանդիպել է առևտրի բնագավառի մի շարք գործարարների հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը լսեց ձեռներցների բոլոր նկատառումներն ու առաջակությունները՝ խոստանալով ծանոթանալ դրանց հետ և հիմնավոր պատասխաններ տալ։ Մասնավորապես, խոսք է եղել կիրառվող տուգանքների, ապրանքների գրանցման մեխանիզմների, հարկային վճարումների և օրենքի սահմանված նորմերն արդի իրականությանը համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին։

ԼՂՀ կառավարության ղեկավարը ընդգծել է տնտեսական գործունեության իրականացումը՝ հաշվի առնելով օրենսդրությունն ու շուկայի պահանջարկը։

«Վաճառքի օբյեկտներում ապրանքների իրացման ծավալները հաճախ ամբողջովին չեն արտացոլվում հաշվետվությունների մեջ։ Մենք խիստ կլինենք օրինախախտների նկատմամբ»,-ասել է Հարությունյանը։

Նա ավելացրեց, որ կառավարությունը հավելյալ քայլեր է ձեռնարկում՝ բիզնեսի համար հավասար պայմանների ապահովման ուղղությամբ։

Հանդիպմանը ներկա է եղել անև ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանը։-0-