ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը

25.02.2017, 17:07
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը:

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը:

Ինչպես նշում է Հովհաննիսյանը, տեսագրության մեջ առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը:

Երկրորդում երևում է դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը:
«Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Ակնի (Աղդամի) ուղղությամբ»,- ասվում է Հովհաննիսյանի մեկնաբանության մեջ:

Տեսանյութի վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները։

Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական հարձակման փորձ է իրականացրել Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա և, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: 

Միաժամանակ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապատեղեկատվություն է տարածում՝ խոսելով հայկական կողմի «հարձակումների» մասին: -0-