Արցախում կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք է հաստատվել

09.04.2020, 17:43
Արցախում կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք է հաստատվել
Արցախում կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Արցախում կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք է հաստատվել: Այս մասին նշվում է Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

«Այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը եղել է դրական: Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, ով ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից»,- նշվում է հաղորդագրության մեջ

Հաղորդվում է, որ այդ քաղաքացին ևս, մինչ թեստավորումը գտնվել է ինքնամեկուսացման մեջ, և առաջիկայում նրան տեղափոխելու են Հայաստանի Հանրապետություն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաստատված կորոնավիրուսի վարակով երկրորդ անձը, ունենալով Մոշաթաղ համայնքի գրանցում, մարտի 31-ին կայացած ընտրությունների օրը քվեարկել էր Միրիկի հարևան Մոշաթաղ համայնքում, այստեղ արդեն մի քանի օր է ուժեղացված ծառայություն են իրականացնում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Քաշաթաղի շրջանային բաժնի մասնագետները, իսկ գյուղի բնակիչները պատասխանատուների հորդորով ինքնամեկուսացվել էին իրենց առանձնատներում»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Իրականացվող աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվի ավելի ուշ: 

Հիշեցնենք, որ ընդհանուր վարակումների թիվն Արցախում 3-ն է: Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը արձանագրվել էր ապրիլի 7-ին:-0-