570.6
6.64
485
+26
Եղանակը Երևանում
Հայ

Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

15:18
07 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի Հանրապետությունից  նախորդ օրը կորոնավիրուսի կասկածանքով ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների թեստավորման արդյունքներն այսօր ստացվել են, որոնցից մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ 

Հաստատված դեպքի մասին Արցախի ԱՆ-ն նշում է, որ, քաղաքացին ապրիլի 2-ին, առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ի «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ թեստավորված քաղաքացին եղել է ՀՀ-ից վերադարձած քաղաքացու հարևանուհին, ով ապրիլի 4-ին, այլ խնդրով տեղափոխվել է նույն բուժմիավորում՝ բրոնխիտի ախտանիշներով:   

Загружается новость ... "Лево"

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, ապա նախորդ օրերին, նրա հետ շփված բոլոր 17 քաղաքացիները, ապահովության նկատառումներով, նախօրոք ինքնամեկուսացվել են և այս պահին որևէ ախտանիշներ չունեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Արցախի «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները նրա հետ հնարավոր շփումների շրջանակը ճշտելուց հետո, օրեր առաջ, ինքնամեկուսացված քաղաքացիների առանձնատներում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ են իրականացրել:

Նշվում է, որ բնակավայրը շրջկենտրոնից գտնվում է 39 կմ, մայրաքաղաքից՝ 89 կմ հեռավորության վրա: Վերոնշյալ բնակավայրը, քաղաքացուն մեկուսացնելուց հետո, գտնվել է վերահսկողության տակ:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:45
08 Օգոստոսի 2020
Արցախի ՊԲ-ն հայտնել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման մասին
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է նախոչդ շաբաթվա ընթացքում առաջնագծում տիրող իրավիճակը
17:36
07 Օգոստոսի 2020
Սարգսյանը մեկնաբանել է հողերի կորուստն Ապրիլյան պատերազմի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Սերժ Սարգսյանը մեկնաբանել է հողերի կորուստն Ապրիլյան պատերազմի ժամանակ. ՎԻԴԵՈ
10:38
07 Օգոստոսի 2020
Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը հեռանում է աշխատանքից
Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը հեռանում է աշխատանքից
15:13
01 Օգոստոսի 2020
ԱՀ ՊՆ ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը
ԱՀ ՊՆ ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը
12:38
26 Հուլիսի 2020
Արցախում կորոնավիրուսով վարակված 90-ամյա կին է մահացել
Արցախում 90-ամյա կին է մահացել, ում մոտ հաստատվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով
19:58
25 Հուլիսի 2020
Արցախի Այգեստան համայնքը մեկուսացվել է կորոնավիրուսի պատճառով
ԱՀ պարետի որոշմամբ, Արցախի Այգեստան համայնքը մեկուսացվել է կորոնավիրուսի պատճառով

17:28
19 Հուլիսի 2020
Արցախի Հանրապետության նախագահն այցելել է Արցախի ամենաբարձր մարտական դիրք (ՖՈՏՈ)
Արայիկ Հարությունյանը ամբողջ գիշեր մարտական հերթապահություն է իրականացրել Արցախի ամենաբարձր մարտական դիրքից․ ՖՈՏՈ
18:09
18 Հուլիսի 2020
Արցախա-ադրբեջանական սահմանին մեկ շաբաթում հրադադարը խախտվել է ավելի քան 500 անգամ, արձակվել է 6000 կրակոց. ՊԲ
Մեկ շաբաթում արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 500 անգամ, արձակվել է 6000 կրակոց. ՊԲ
12:10
17 Հուլիսի 2020
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակն Արցախում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին (ՎԻԴԵՈ)
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակն Արցախում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին. ՎԻԴԵՈ
16:37
14 Հուլիսի 2020
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը
12:19
13 Հուլիսի 2020
ՊԲ-ն հայտնում է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
ՊԲ-ն հայտնում է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
00:30
13 Հուլիսի 2020
Ստեփանակերտից հայտնել են արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Տավուշում հրետակոծումների ֆոնին
Ի՞նչ իրավիճակ է արցախա-ադրբեջանական սահմանին Տավուշում հրետակոծումների ֆոնին