562.79
6.8
485.29
+29
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 36996 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչով դիմել են ղարաբաղյան հակամարտության կողմերին

13:49
20 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացը գլխավորող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին կոչով դիմել են հակամարտության կողմերին:

«Հաշվի առնելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ՝ Անջեյ Կապրշիկի կողմից դիտարկման դադարեցումը, COVID-19-ի տարածման հետևանքով առաջացած իրադրությամբ պայմանավորված, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդյու Շոֆերը (ԱՄՆ) կոչ են անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու իրենց հանձնառությունը և զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, որոնք կարող են տվյալ ժամանակահատվածում սրել իրավիճակը»,- նշվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում:

Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի նախօրեին տարածած հայտարարության, ԵԱՀԿ առաքելությունը դադարեցնում է շփման գծում դիտարկումը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված:

«Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղվեն բացառապես վիրուսի տարածման պայքարին և տուժածների բուժմանը, համանախագահները կոչ են անում կողմերին գերագույն զսպվածություն դրսևորել՝ էսկալացիայի ռիսկերից խուսափելու համար, ներառյալ`առավելագույնս օգտագործելով առկա ուղղակի հաղորդակցության ուղիները»,- նշվում է միջնորդների հայտարարության մեջ: 

Չնայած միջազգային ճանապարհորդոությունների խիստ սահմանափակումներին, համանախագահները կշարունակեն իրենց միջնորդական ջանքերը առանց ընդհատումների՝ մնալով սերտ կապի մեջ միմյանց և կողմերի հետ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:58
25 Հուլիսի 2020
Արցախի Այգեստան համայնքը մեկուսացվել է կորոնավիրուսի պատճառով
ԱՀ պարետի որոշմամբ, Արցախի Այգեստան համայնքը մեկուսացվել է կորոնավիրուսի պատճառով

17:28
19 Հուլիսի 2020
Արցախի Հանրապետության նախագահն այցելել է Արցախի ամենաբարձր մարտական դիրք (ՖՈՏՈ)
Արայիկ Հարությունյանը ամբողջ գիշեր մարտական հերթապահություն է իրականացրել Արցախի ամենաբարձր մարտական դիրքից․ ՖՈՏՈ
18:09
18 Հուլիսի 2020
Արցախա-ադրբեջանական սահմանին մեկ շաբաթում հրադադարը խախտվել է ավելի քան 500 անգամ, արձակվել է 6000 կրակոց. ՊԲ
Մեկ շաբաթում արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 500 անգամ, արձակվել է 6000 կրակոց. ՊԲ
12:10
17 Հուլիսի 2020
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակն Արցախում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին (ՎԻԴԵՈ)
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակն Արցախում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին. ՎԻԴԵՈ
16:37
14 Հուլիսի 2020
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը
12:19
13 Հուլիսի 2020
ՊԲ-ն հայտնում է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
ՊԲ-ն հայտնում է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
00:30
13 Հուլիսի 2020
Ստեփանակերտից հայտնել են արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Տավուշում հրետակոծումների ֆոնին
Ի՞նչ իրավիճակ է արցախա-ադրբեջանական սահմանին Տավուշում հրետակոծումների ֆոնին
15:15
11 Հուլիսի 2020
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով
13:35
11 Հուլիսի 2020
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ-ն պարզաբանում է
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ-ն պարզաբանում է
10:58
09 Հուլիսի 2020
Քննարկվում է Արցախ մտնելիս COVID-19-ի ՊՇՌ թեստի անցակացման հարցը, որքա՞ն կարժենա դա
Քննարկվում է Արցախ մտնելիս COVID-19-ի ՊՇՌ թեստի անցակացման հարցը, որքա՞ն կարժենա դա
00:10
08 Հուլիսի 2020
Փաշինյանի խոսնակը արձագանքել է Ալիևի հայտարարությանը և այն զավեշտալի անվանել
Փաշինյանի խոսնակը արձագանքել է Ալիևի հայտարարությանը և այն զավեշտալի անվանել
15:50
02 Հուլիսի 2020
CRRC հարցում. ՀՀ–ում հարցվածների 70%–ը կողմ է Արցախի և Հայաստանի միավորմանը, իսկ 95%–ը դեմ է ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելուն
CRRC հարցում. ՀՀ–ում հարցվածների 70%–ը կողմ է Արցախի և Հայաստանի միավորմանը, իսկ 95%–ը դեմ է ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելուն