426.5
4.25
402.21
+7
Եղանակը Երևանում
Հայ

55 ժամ մեքենայի ղեկին․ 13 տարեկան Գոռն ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել

11:09
03 Հոկտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 13 տարեկան Գոռը միայնակ 55 ժամ մեքենայի ղեկին է եղել՝ 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան հասցնելու համար: Այլընտրանք չի ունեցել։

«Քանի որ ամուսինս դիրքերում էր, մեզ պետք է գյուղից հանեին, ռուսներն ասացին՝ եկեք մեզ մոտ, մնացեք բազայում։ Տղաս մեզ հանեց գյուղից, ոչ միայն մեր ընտանիքին, հարևաններին նաև՝ երկու ընտանիք։ Իր էդ հասակում ես զարմացա՝ ոնց տարավ, հասցրեց», - պատմում է մայրը «Ազատություն» ռ/կ–ի ռեպորտաժում։

Հակարիի կամրջի անցակետում ադրբեջանցի սահմանապահները մեքենայից իջեցրել ու հեռացրել են Գոռի 70-ն անց պապուն։

Ասում է՝ հարցրել են՝ «Խոջալուում քանի՞ ադրբեջանցու ես սպանել»։ Շունչը պահած սպասել է անցակետում, մինչև պապը վերադառնա, վախից կծկվել է՝ բա որ չկարողանա ընտանիքին Հայաստան հասցնել, բա որ պապը չվերադառնա։

Загружается новость ... "Лево"

Արցախի Խնապատում ծնված 13-ամյա Գոռն ավելի քան երկու ժամվա ծանր ճանապարհին միայն մեկ անգամ է ընկրկել, երբ մոտեցել են ադրբեջանցիների անցակետին, բայց դա էլ է հաղթահարել։ Հիշում է՝ հետևում թողեց հայրենիքը, տունը, մանկությունը։

Գոռի քույրը պատմում է՝ մի քանի բուռ ալյուր էին Արցախից վերցրել։ Երբ երկու փոքրիկները սովին չեն դիմացել, ավտոշարասյունն էլ քայլ-քայլ է առաջ շարժվել, մայրը ստիպված հենց փողոցի եզրին խմորը հունցել ու լավաշ է թխել. - «Մարդիկ կային հավաքված, գալիս էին, մտածում էին՝ բարեգործական է, նույնիսկ իմ երեխաներին չհասավ։ Մաման լացում էր, ասում էի՝ խնդրում եմ մի լացի, միայն ողջ ու առողջ դուրս գանք էստեղից»։

9-րդ դասարանն ավարտած Գոռը դեռ Խնապատում է որոշել՝ պետք է արագ գումար աշխատի ու ընտանիքին օգնի։ Իր կամքից անկախ ղեկին օրեր անցկացրած Գոռն ամեն օր խնամքով մաքրում է մեքենան, որով Արցախից հեռացել են ընդամենը 4-5 տոպրակով։

Լուսինեն՝ Գոռի քույրը, նոր էր որպես զոհված զինվորականի կին Ստեփանակերտում բնակարան ստացել, երկու անչափահաս երեխաների հետ 1 տարի էլ չի հասցրել բնակվել նոր տանը։ Չի հասցրել անգամ ամուսնու իրերը բերել՝ միայն մեկ հագուստ, որից հնգամյա դուստրը հաճախ է հոր կարոտն առնում, համակարգիչը, որում ամուսնու հետ ապրած օրերն են՝ լուսանկարներով ու տեսանյութով, ամուսնու ծոցագրպանի իրերը՝ արյունոտ։ Իսկ պատերազմին մասնակցելու համար հետմահու ստացած շքանշանը ճանապարհին է թողել՝ ստիպված, զգուշացրել են՝ դրա պատճառով կարող են Հակարիի անցակետում մնալ։
Գոռը արցախցի միակ անչափահասը չէ, որ ստիպված է եղել ղեկին նստել՝ ընտանիքին անվնաս Հայաստան հասցնելու համար։ Սոցիալական ցանցերում մի քանի նման պատմություններ կան, բոլոր դեպքերում դա է եղել փրկության միակ հույսը ընտանիքի համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
23 Հոկտեմբերի 2023
ԼՂ նախագահը պետք է կողմնորոշվի՝ ստորագրե՞լ է ԼՂ-ն լուծարելու փաստաթուղթ, թե՞ ոչ․ Անդրրանիկ Քոչարյան
Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում է արցախահայությունը
10:48
23 Հոկտեմբերի 2023
Արցախցիների համար ֆինանսական աջակցության նոր ծրագիր է մեկնարկում, բայց կան որոշ բացառություններ
Փաշինյանը հայտնել է, որ արցախցիների համար ֆինանսական աջակցության նոր ծրագիր է մեկնարկում, բայց կան որոշ բացառություններ

13:52
21 Հոկտեմբերի 2023
10 անձ ձերբակալվել է Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ կատարված խուլիգանության կասկածանքոով
10 անձ ձերբակալվել է Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ կատարված խուլիգանության կասկածանքոով
15:55
20 Հոկտեմբերի 2023
Ծեծի է ենթարկվել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը, կան բերման ենթարկվածներ
Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց ընթացող բողոքի ակցիայի մասնակիցների և շենքը լքող Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի միջև վիճաբանություն է ծագել, որը վերաճել է զանգվածային ծեծկռտուքի
12:05
20 Հոկտեմբերի 2023
Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են շենք
Նրանց հաջողվել է ներխուժել շենք։ Այնտեղ գտնվում են Արցախի գործող նախագահ Սամվել Շահրամանյանը և կառավարության որոշ անդամներ
10:48
20 Հոկտեմբերի 2023
Արցախի օպերատիվ շտաբը դադարեցնում է աշխատանքները
Երևանում գործող Արցախի օպերատիվ շտաբը դադարեցնում է աշխատանքները
16:16
19 Հոկտեմբերի 2023
Արցախից Հայաստան են տեղափոխվել մարմիններ, որոնց վրա առկա են խոշտանգումներ և անդամախեղումներ. նրանց թվում կան երեխաներ, կանայք
Արցախից Հայաստան են տեղափոխվել մարմիններ, որոնց վրա առկա են խոշտանգումներ և անդամախեղումներ. նրանց թվում կան երեխաներ, կանայք
15:39
17 Հոկտեմբերի 2023
Ցավալի է, որ հնարավոր չեղավ կանխել հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան
Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում հայտարարել է, որ ցավալի է, որ հնարավոր չեղավ կանխել հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում
20:48
13 Հոկտեմբերի 2023
«Վերջ, թեման փակ է. Ղարաբաղը դարձավ Ադրբեջանի մաս, երբ Փաշինյանը հայտարարեց այդ մասին». Պուտին
Պուտինը-հայտարարել է, որ Հայաստանն է ճանաչել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է
16:35
13 Հոկտեմբերի 2023
ՀՀ ԱԳՆ-ն վրդովված է առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվող կեղծ «դատավարությունից» և նրա լուսանկարի ցուցադրությունից
Հայաստանի ԱԳՆ-ն իր վրդովվմունքն է հայտնել առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Ադրբեջանում իրականացվող կեղծ «դատավարության» և նրա լուսանկարի ցուցադրության կապակցությամբ
14:51
12 Հոկտեմբերի 2023
Ներկայացվել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման կարգը
Ինչպե՞ս կարող են ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք ստանալ սոցիալական աջակցություն
10:21
12 Հոկտեմբերի 2023
50 մլն դրամ Վահե և Վիգեն Բադալյաններից օգնություն երկու արցախյան ընտանիքներին՝ բնակարան գնելու նպատակով
Այս ընտանիքներում տեղի ունեցած ողբերգությունն անտարբեր չթողեց Վահե և Վիգեն Բադալյան եղբայրներին։ Նրանք իրենց աջակցությունը հայտնեցին Սարգսյաններին և Ղազարյաններին ՝ բնակարանի ձեռքբերման համար յուրաքանչյուր ընտանիքի 25 մլն ՀՀ դրամ տրամադրելով