20–ամյա արցախցի զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից

17.03.2016, 19:48
20–ամյա արցախցի զինծառայող Արյտոմ Վարդերեսյանը զոհվել է հինգշաբթի հակառակորդի գնդակից:
20–ամյա արցախցի զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. 20–ամյա արցախցի զինծառայող Արյտոմ Վարդերեսյանը զոհվել է հինգշաբթի հակառակորդի գնդակից, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Միջադեպը կատարվել է ժամը 14:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիս–արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

«Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996 թվականի ծնված Արտյոմ Վարդերեսյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համարկատարվում է քննություն»,– ասվում է հաղորդման մեջ։

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– նշում են մամուլի ծառայությունից։ -0-