Նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց

07.04.2018, 17:29
Ապրիլի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ:
Նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Ապրիլի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:

Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:-0-