Հայաստանի տարածքների գնդակոծությունները պետք է դատապարտի Մոսկվան, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խումբը

12.06.2017, 17:18
Դա արդեն ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի հարցն է, որը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է
Հայաստանի տարածքների գնդակոծությունները պետք է դատապարտի Մոսկվան, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խումբը

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի տարածքների գնդակոծությունները պետք է դատապարտի  ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ հենց Մոսկվան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է քաղաքագետ, Ե. Մ Պրիմակովի անվան միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ազգային հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը:

«Դա արդեն ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի հարցն է, որը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է»,- ընդգծեց նա: Ընդ որում, Սկակովը կասկած հայտնեց ԵԱՀԿ-ի կողմից անհրաժեշտության դեպքում գործընթացին միջամտելու վերաբերյալ: Նա ԵԱՀԿ-ն անվանեց շահերի ակումբ: 

Загружается новость ... "Право"

«Հայաստանի անվտանգությունը, նախևառաջ, վերաբերում է Ռուսաստանին, ոչ թե ԵԱՀԿ-ին»,-ասաց նա: 

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ, ադրբեջանական զինուժը, որը 2016 թ-ի ապրիլի 2-ին ԼՂՀ-ում սանձազերծել էր մասշտաբային բախումներ, սկսել էր գնդակոծել Հայաստանի տարածքը։ Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում` Տավուշի մարզի Բերդավան և Կոթի գյուղերի ուղղությամբ արձանագրվել լարվածության աճ։ 

Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը ադրբեջանական կողմը 16 անգամ հրազենային զինատեսակներից, այգ թվում խոշոր տրամաչափի զենքերից կրակ է բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի ուղղությամբ: 

2016 թ-ի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ Հայաստանի տարածք դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել: ՀՀ ՊՆ տվյալներով, հակառակորդը 7 զոհ տալով, հետ է շպրտվել ելման դիրքեր: Ընդ որում` ադրբեջանական կողմն իրենց զինծառայողների մարմինները թողել է հայկական դիրքերում:   -0-