ԼՂՀ ՊԲ պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի կողմից արձակած կրակի հետևանքով
09.12.2015,
12:59
Նախօրեին ժամը 21։10–ի սահմաններում ՊԲ պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի կողմից արձակած կրակի հետևանքով:

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ժամը 21։10–ի սահմաններում ՊԲ պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի կողմից արձակած կրակի հետևանքով, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ.–ին ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։
ԼՂՀ ՊՆ–ի հաղորդագրության մեջ նշվում է, որ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված:
«Հակառակորդն առաջին անգամ տանկից արկակոծման է ենթարկել ՊԲ հարավայինուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը», – հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։
Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (101 արկ), 82 (193 արկ), 120 (35 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (27 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց:
Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (17 արկ) և հրասայլ (5 արկ):
«Հակառակորդի ապակայունացնող գործողություններն անպատիժ չեն մնալու և ստեղծված իրադրության հետևանքները լինելու են ծանր ու անդառնալի», – հայտարարում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։–0–