Մնացականյան. Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը շարունակում է գործել

22.08.2019, 15:02
«Բանակցային գործընթացը չի կանգնել, այն շարունակվում է, և հնարավոր են նոր հանդիպումներ», - հայատարարեց նա:
Մնացականյան. Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը շարունակում է գործել

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև սահմանում միջադեպերի կանխման նպատակով օպերատիվ կապը  շարունակում է գործել: Այդ մասին հինգշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:

2018 թ.-ի սեպտեմբերին Դուշանբեում հանդիպման արդյունքներով Փաշինյանը հայտարարեց, որ իր և Ալիևի միջև ստեղծվել է ամենօրյա օպերատիվ կապ՝ հայ-ադրբեջանական սահմանում միջադեպերը կանխելու համար:

Ինչպես կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտաարեց Մնացականյանը, այս փուլում աշխատանքներ են տարվում ադրբեջանցի գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, հանդիպման հնարավոր ամսաթիվը և ձևաչափը դեռ հայտնի չէ:

«Բանակցային գործընթացը չի կանգնել, այն շարունակվում է, և հնարավոր են նոր հանդիպումներ», - հայատարարեց նա:-0-