Ղարաբաղում անցկացվել է «Արցախյան գորգարվեստ» հանրապետական երկրորդ մրցույթը

17.12.2015, 12:33
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության շենքում նախօրեին տեղի է ունեցել «Արցախյան գորգարվեստ» հանրապետական երկրորդ մրցույթը:
Ղարաբաղում անցկացվել է «Արցախյան գորգարվեստ» հանրապետական երկրորդ մրցույթը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության շենքում նախօրեին տեղի է ունեցել «Արցախյան գորգարվեստ» հանրապետական երկրորդ մրցույթը, նշվում է գերատեսչության կայքում։

Ըստ հաղորդագրության` մրցույթի ընթացքում 34 մասնակիցներ ներկայացրել են իրենց աշխատանքները 3 անվանակարգերում` «Գորգ», «Կարպետ» և «Ասեղնագործ»:

  - рис.1

«Գորգ» անվանակարգում 1-ին մրցանակային տեղը 50 միավորով զբաղեցրել է Իրինա Ղահրամանյանը, 2-րդ տեղը 38 միավորով ` Դավիթ Առուշանյանը, 3-րդ տեղը 32 միավորով` Լինա Սարգսյանը։

  - рис.2

«Կարպետ» անվանակարգում 1-ին մրցանակային տեղը 42 միավորով զբաղեցրել է Իրենա Թևանյանը, 2-րդ տեղը 38 միավորով` Ռեգինա Բալայանը, 3-րդ մրցանակային տեղը 35 միավորով` Սուսաննա Դալլաքյանը։

  - рис.3

«Ասեղնագործ գորգ» անվանակարգում 1-ին մրցանակային տեղը 50 միավորով զբաղեցրել է Լուսին Ջուլֆայանը, 2-րդ մրցանակային տեղը 47,5 միավորով` Անժել Կարապետյանը, 3-րդ տեղը 47 միավորով` Ստելլա Պողոսյանը։–0–